https://arm.sputniknews.ru/20220615/ajntapi-25-amja-bnakchuhin-ynkeruhu-qartov-parberabar-khaghadrujqner-e-katarel-43509435.html
Այնթապի 25-ամյա բնակչուհին ընկերուհու քարտով պարբերաբար խաղադրույքներ է կատարել
Այնթապի 25-ամյա բնակչուհին ընկերուհու քարտով պարբերաբար խաղադրույքներ է կատարել
Sputnik Արմենիա
Գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T12:16+0400
2022-06-15T12:16+0400
2022-06-15T12:17+0400
խաղադրույք
գողություն
այնթապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27578668_0:0:3131:1762_1920x0_80_0_0_369ececcad8ed7f6bb55e4f3ef2c8c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ:Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
այնթապ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27578668_250:0:2981:2048_1920x0_80_0_0_b2fd8d05bdec6d935a2dac8b5f95f4ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղադրույք, գողություն, այնթապ
խաղադրույք, գողություն, այնթապ
Այնթապի 25-ամյա բնակչուհին ընկերուհու քարտով պարբերաբար խաղադրույքներ է կատարել
12:16 15.06.2022 (Թարմացված է: 12:17 15.06.2022) Գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին, տեղեկացնում են
ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:
Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: