https://arm.sputniknews.ru/20220615/19-rd-voske-tsirani-meknarky-ktrvi-majql-gjurjjani-amerikaci-filmvov-43514098.html
19-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
19-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
Sputnik Արմենիա
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T13:18+0400
2022-06-15T13:18+0400
2022-06-15T18:01+0400
«ոսկե ծիրան» կինոփառատոն
երևան
ռեժիսոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43514741_0:0:1001:563_1920x0_80_0_0_8b283f6b12af8336cca89a8587c5e9d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում:2022 թվականի հայ-ամերիկյան համատեղ արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատորն է Գասեմ Էբրահիմյանը, երաժշտության հեղինակն Անդրանիկ Բերբերյանն է։ Հայտնի է` ով կլինի այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը Դերերում հանդես են եկել Մայքլ Գյուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխինը և այլք։Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:Նշենք, որ ֆիլմը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կանցկացվի հուլիսի 10-17-ը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43514741_63:0:816:565_1920x0_80_0_0_ee8c063a0bb2f68a06081c275d79da39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ոսկե ծիրան» կինոփառատոն, երևան, ռեժիսոր
«ոսկե ծիրան» կինոփառատոն, երևան, ռեժիսոր
19-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
13:18 15.06.2022 (Թարմացված է: 18:01 15.06.2022) Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի
Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում:
2022 թվականի հայ-ամերիկյան համատեղ արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատորն է Գասեմ Էբրահիմյանը, երաժշտության հեղինակն Անդրանիկ Բերբերյանն է։
Դերերում հանդես են եկել Մայքլ Գյուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխինը և այլք։
Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:
Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:
Նշենք, որ ֆիլմը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կանցկացվի հուլիսի 10-17-ը։