00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը հունիսի 15-ին կբացի Ֆրանսիայի հրապարակը

© Sputnik / Andranik GhazaryanՖրանսիայի հրապարակ
Ֆրանսիայի հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Ֆրանսիայի հրապարակ
Բաժանորդագրվել
Ավելի քան 40 օր փակ մնալուց հետո Ֆրանսիայի հրապարակը կբացվի. ընդդիմությունը որոշել է վերափոխել շարժման կառուցվածքն ու բովանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ընդդիմությունը հունիսի 15-ին կբացի Ֆրանսիայի հրապարակը։
«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը»,– «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց` շարժման ներուժը մեծացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն ընդլայնելու, հստակ գործողություններ ծրագրելու նոր հանգրվանի առաջ են կանգնած, ուստի որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը։
«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել` կյանքի կոչելով տարածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ` կոմիտեներ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ընդդիմությունը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։
«Մեր ծրագրած քայլերն իրականացրել ենք ամբողջությամբ, սակայն այս իշխանությունների պահվածքն իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրերի վրա։ Պետք է ասել` Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում կանգնածներինը, և մենք, այո, չենք կարողացել բոլորին դուրս բերել հրապարակ»,–ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ կազմակերպական բնույթի թերացումներ ևս ունեցել են։
Նա նշեց, որ պայքարի արդյունքում լաոն զարթնեց, վերջնականապես փակվեց հարցը, թե Արցախի անվտանգությունը շատ քչերին է հուզում։ Սաղաթելյանի խոսքով` շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերին։
Բացի այդ, ըստ նրա, միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում առաջարկել։
«Երկրի ներսում, արտաքին աշխարհի համար փաստվեց` իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք ապացուցեցինք, որ տեր ենք երկրին և ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. սա սոցիոլոգիական հարցման արդյունքներն են»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ շարժումն այս պահին կանխեց նոր կապիտուլյացիա ստորագրելու հնարավորությունը։ Բացի այդ, շարժումը ոտքի հանեց արցախահայությանը և սփյուռքին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար
Լրահոս
0