00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան սպառնում է մեկ տարով հետաձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին

© GEORGES GOBET / AFPՆԱՏՕ
ՆԱՏՕ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
ՆԱՏՕ
Բաժանորդագրվել
Անկարան ՆԱՏՕ-ից ավելի շատ հարգանք է պահանջում այս հարցում՝ նշելով, որ ինքը դաշինքի արժանի անդամ է։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թուրքիան պատրաստ է ավելի քան մեկ տարով հետաձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չի ստացել բավարար երաշխիքներ, որ այդ երկրներն այլևս չեն աջակցի քրդական խմբերին, որոնք Թուրքիայում հռչակված են որպես ահաբեկիչներ։ Ինչպես հայտնում է «The Guardian»–ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, իշխող կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Սա կենսական նշանակության ազգային շահերի հարց է, և մենք պատրաստվում ենք մինչև մեկ տարի կանխել նրանց անդամակցումը, եթե պետք լինի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Քըլըչը նշել է, որ Թուրքիան հարգում է դաշինքի հանդեպ իր պարտականություններն ու պարտավորությունները և դրա համար ավելի մեծ հարգանքի է արժանի։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն է և Ուկրաինային ԱԹՍ-ներ է մատակարարում, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի»,- հայտարարել է նա։
Թուրք պաշտոնյան մեղադրել է սկանդինավյան երկրներին քրդերին ապաստան տալու համար ու նշել՝ դրանք այն խմբավորումներն են, որոնք էքզիստենցիալ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար։ Քըլըչը պնդել է՝ Անկարան միայն ցանկանում է, որ տարբերություններ չդրվեն, ահաբեկչական կառույցը համարվի ահաբեկչական կառույց։
Քըլըչը հերքել է, թե Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը Թուրքիայի կողմից 2023թ․ ընտրություններում երկրի ազգայնական թևին բորբոքելու փորձ էր։ Ըստ նրա՝ ոչ քրդական ընդդիմադիր ուժերն աջակցում են երկրի իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս դիրքորոշմանը։
Նշենք, որ կարծիքներ կան, թե սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը սպառնում է խոչընդոտել հունիսի 29-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովը, թեև դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե Մադրիդի հանդիպումը երբեք որպես այդ երկրների անդամակցության հարցի լուծման վերջնաժամկետ չի դիտարկվել։
Չավուշօղլուն ասել է` ինչ պետք է անեն Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։ Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն
Ստոլտենբերգը հայտարարել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, անդամակցության արագ ընթացակարգ խոստանալով Ֆինլանդիային և Շվեդիային, չի սպասել, որ Անկարան կոշտ դիրքորոշում կդրսևորի: Նրա խոսքով՝ նախկինում ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում որևէ խնդիր կլինի:
Լրահոս
0