https://arm.sputniknews.ru/20220614/rd-tntesutjan-vitshakn-ajnqan-vat-che-vorqan-spasvum-er-hh-kbn-veranajel-e-kankhatesumy-43432225.html
ՌԴ տնտեսության վիճակն այնքան վատ չէ, որքան սպասվում էր. ՀՀ ԿԲ-ն վերանայել է կանխատեսումը
ՌԴ տնտեսության վիճակն այնքան վատ չէ, որքան սպասվում էր. ՀՀ ԿԲ-ն վերանայել է կանխատեսումը
Sputnik Արմենիա
Միակ ցուցանիշը, որը Կենտրոնական բանկը ոչ թե բարձրացրել, այլ նվազեցրել է, գյուղատնտեսության ոլորտն է։ Այստեղ, մարտ ամսվա տվյալներով, 3.8 տոկոս աճ էր... 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T16:17+0400
2022-06-14T16:17+0400
2022-06-14T16:37+0400
կենտրոնական բանկ (կբ)
տոկոսադրույք
հայաստան
տնտեսություն
ռուսաստան
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/953/57/9535704_0:0:1600:901_1920x0_80_0_0_152f44483bb4d42246289ba2706caff4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2022թ-ի համար նախկինում արված տնտեսական կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Այսպես` ՀՆԱ-ի աճը կանխատեսված 1.6 տոկոսի փոխարեն ԿԲ-ն բարձրացրել է 4.6 տոկոսի։Այս համատեքստում,ՀՀ ծառայությունների ոլորտի աճի կանխատեսումը տարվա համար նախկինում կանխատեսված 3.2 տոկոսից բարձրացվել է 7.5 տոկոսի, շինարարության ոլորտինը` 7-ից 8.9 տոկոսի, իսկ արդյունաբերության ոլորտի -4.7 տոկոսանոց անկման կանխատեսումը բարձրացվել է մինչև -1 տոկոսի։Միակ ցուցանիշը, որը Կենտրոնական բանկը ոչ թե բարձրացրել, այլ նվազեցրել է, գյուղատնտեսության ոլորտն է։ Այստեղ, մարտ ամսվա տվյալներով, 3.8 տոկոս աճ էր կանխատեսվել, իսկ արդեն հունիսին այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 2.7 տոկոսի։Հարկերի հավաքագրման ոլորտում եթե նախկինում 0-ական աճ էր կանխատեսվում, ապա այժմ՝ 4 տոկոս։Այս լավատեսական սպասումների համապատկերում (բայց և հաշվի առնելով դեռևս առկա անորոշությունները), ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԲԿ խորհուրդն այսօր որոշել էր պահպանել ս.թ. մարտին սահմանված վերաֆինանսավորման 9.25%-անոց տոկոսադրույքը նաև առաջիկա 3 ամիսների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/953/57/9535704_43:0:1463:1065_1920x0_80_0_0_2542b5fc401bdbbe9e64ce3353f66193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), տոկոսադրույք, հայաստան, տնտեսություն, ռուսաստան, մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ), տոկոսադրույք, հայաստան, տնտեսություն, ռուսաստան, մարտին գալստյան
ՌԴ տնտեսության վիճակն այնքան վատ չէ, որքան սպասվում էր. ՀՀ ԿԲ-ն վերանայել է կանխատեսումը
16:17 14.06.2022 (Թարմացված է: 16:37 14.06.2022) Միակ ցուցանիշը, որը Կենտրոնական բանկը ոչ թե բարձրացրել, այլ նվազեցրել է, գյուղատնտեսության ոլորտն է։ Այստեղ, մարտ ամսվա տվյալներով, 3.8 տոկոս աճ էր կանխատեսվել, իսկ արդեն հունիսին այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 2.7 տոկոսի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2022թ-ի համար նախկինում արված տնտեսական կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Այսպես` ՀՆԱ-ի աճը կանխատեսված 1.6 տոկոսի փոխարեն ԿԲ-ն բարձրացրել է 4.6 տոկոսի։
«Դրան նպաստել են արդյունաբերության, շինարարության ու ծառայությունների ճյուղերի ցուցանիշների վերանայումները` հիմնականում պայմանավորված միջազգային այցելուների` Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, որքան որ մենք ակնկալում էինք սկզբում»,- ասաց Գալստյանը։
Այս համատեքստում,ՀՀ ծառայությունների ոլորտի աճի կանխատեսումը տարվա համար նախկինում կանխատեսված 3.2 տոկոսից բարձրացվել է 7.5 տոկոսի, շինարարության ոլորտինը` 7-ից 8.9 տոկոսի, իսկ արդյունաբերության ոլորտի -4.7 տոկոսանոց անկման կանխատեսումը բարձրացվել է մինչև -1 տոկոսի։
Միակ ցուցանիշը, որը Կենտրոնական բանկը ոչ թե բարձրացրել, այլ նվազեցրել է, գյուղատնտեսության ոլորտն է։ Այստեղ, մարտ ամսվա տվյալներով, 3.8 տոկոս աճ էր կանխատեսվել, իսկ արդեն հունիսին այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 2.7 տոկոսի։
Հարկերի հավաքագրման ոլորտում եթե նախկինում 0-ական աճ էր կանխատեսվում, ապա այժմ՝ 4 տոկոս։
Այս լավատեսական սպասումների համապատկերում (բայց և հաշվի առնելով դեռևս առկա անորոշությունները), ինչպես արդեն հայտնել ենք,
ՀՀ ԲԿ խորհուրդն այսօր որոշել էր պահպանել ս.թ. մարտին սահմանված վերաֆինանսավորման 9.25%-անոց տոկոսադրույքը նաև առաջիկա 3 ամիսների համար։