00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողոցային պայքարը կշարունակենք. Սաղաթելյանը հայտնեց` ինչ են անելու վրանները հանելուց հետո

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը նշում է, որ շարժումը հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկ կձևավորի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը պայքարը շարունակում է` որոշակի փոփոխությունների ենթարկելով պայքարի ձևերն ու բովանդակությունը։ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ Սաղաթելյանը հայտնել էր, որ վաղվանից Ֆրանսիայի հրապարակից վրանները կհանեն։

«Փողոցային պայքարը շարունակելու ենք։ Նախատեսում ենք ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում` ոլորտային քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ։ Շաբաթական նվազագույնը հանրահավաք, երթ և փողոցային ակցիաներ են լինելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ կձևավորվեն, այդ թվում` Արցախում և սփյուռքում, ինչպես նաև հանրության լայն շերտերի հետ հետևողական աշխատանք կտանեն։
Շարժումը հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկ կձևավորի, իսկ մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդներ կստեղծվեն։ Բացի այդ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ ծրագրավորված աշխատանք կկատարեն և ակցիաների հետևանքով կալանավորվածների իրավունքների պաշտպանության աշխատանքներ կտանեն։

«Օգոստոսի 2-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու 2 տարին։ Պետք է նրա պաշտոնանկության հիմքերն ամբողջացնենք իրավական ձևով, ինչպես նաև ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու կառաջադրվի»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ հունիսի 16-ին, ժամը 19։30-ին իրազեկման երթ կլինի, որը կմեկնարկի Արաբկիր վարչական շրջանից։ Իսկ հունիսի 18-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է լինելու։ Ընդդիմադիրներն այժմ երթ են իրականացնում, որից հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար
Լրահոս
0