https://arm.sputniknews.ru/20220614/pambukhchjann-yndunel-e-kvopirkinin-karevvorel-en-volvortajin-hamagvortsakcutjuny-43426914.html
Փամբուխչյանն ընդունել է Կոպիրկինին. կարևորել են ոլորտային համագործակցությունը
Փամբուխչյանն ընդունել է Կոպիրկինին. կարևորել են ոլորտային համագործակցությունը
Sputnik Արմենիա
Փամբուխչյան-Կոպիրկին հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը։ 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T15:33+0400
2022-06-14T15:33+0400
2022-06-14T15:33+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
ավտոմեքենա
արմեն փամբուխչյան
սերգեյ կոպիրկին
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43425898_0:0:701:395_1920x0_80_0_0_7d8694053853971c406dbedd3a8fd8f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։Նշված է, որ Փամբուխչյանը շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը։Արմեն Փամբուխչյանը և Վլադիմիր Սոլովյովը փոխգործակցության ծրագրեր են քննարկելՓամբուխչյանը Կոպիրկինին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ՈւԱԶ մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր` Ռուսաստանի արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա: Ավելին, ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում դեռ մարտ ամսից ՌԴ-ից ստացվել են նոր ամենագնաց ավտոմեքենաներ ու փրկարարական սարքավորումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43425898_18:0:641:467_1920x0_80_0_0_dd43051ffe934049bf97a29ee9809e65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ավտոմեքենա, արմեն փամբուխչյան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ավտոմեքենա, արմեն փամբուխչյան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, հայաստան
Փամբուխչյանն ընդունել է Կոպիրկինին. կարևորել են ոլորտային համագործակցությունը
Փամբուխչյան-Կոպիրկին հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փամբուխչյանն ընդգծել է ԱԻՆ պատրաստակամությունը` համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում` ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշված է, որ Փամբուխչյանը շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը։
Փամբուխչյանը Կոպիրկինին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ՈւԱԶ մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր` Ռուսաստանի արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա: Ավելին, ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում դեռ մարտ ամսից ՌԴ-ից ստացվել են նոր ամենագնաց ավտոմեքենաներ ու փրկարարական սարքավորումներ։