00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը միջանցք է խնդրել, որ քաղաքացիականները «Ազոտ» կոմբինատից Լիսիչանսկ դուրս գան. ՌԴ ՊՆ

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գեներալն առաջարկել է ազգային գումարտակների գրոհայիններին ու «Ազոտ» կոմբինատում գտնվող օտարերկրյա վարձկաններին դադարեցնել ցանկացած մարտական գործողություն և հումանիտար միջանցքով ազատ արձակել նրանց կողմից պահվող խաղաղ քաղաքացիներին:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի –Sputnik. Կիևը դիմել է Սևերոդոնեցկի «Ազոտ» կոմբինատից քաղաքացիական անձանց դուրս գալու համար հումանիտար միջանցք բացելու խնդրանքով: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Ուկրաինական կողմը դիմել է հումանիտար միջանցք կազմակերպելու խնդրանքով Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատում գտնվող քաղաքացիական անձանց (կանանց, երեխաների ու տարեց մարդկանց) Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք տարհանման համար»,- հայտնել է նա:

Միզինցևն ասել է, որ Ռուսաստանի ու ԼԺՀ-ի զինծառայողները պատրաստ են չորեքշաբթի օրը «Ազոտ» գործարանում պահվող խաղաղ բնակիչների տարհանման գործողություն իրականացնել։
«Ղեկավարվելով մարդասիրական սկզբունքներով՝ Ռուսաստանի Զինված ուժերը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումները պատրաստ են խաղաղ քաղաքացիների տարհանման մարդասիրական գործողություն իրականացնել։ Դրա համար 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն հումանիտար միջանցք է բացվում հյուսիսային ուղղությամբ (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սվատովո քաղաք)»,- ասել է նա։
Գեներալն առաջարկել է ազգային գումարտակների գրոհայիններին և «Ազոտ» կոմբինատում գտնվող օտարերկրյա վարձկաններին հունիսի 15-ի ժամը 08:00-ից դադարեցնել ցանկացած մարտական գործողություն և ազատ արձակել իրենց կողմից պահվող խաղաղ քաղաքացիներին մարդասիրական միջանցքով, ինչպես նաև դադարեցնել անիմաստ դիմադրությունն ու վայր դնել զենքը։
ԴԺՀ-ում ուկրաինական պատնեշային ջոկատը թիկունքից գնդակահարել է 32 սեփական ծառայակցի․ ՌԴ ՊՆ
«Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է կյանքի ու ռազմագերիների հետ վարվելու վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանումը, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում Մարիուպոլում գերեվարված անձանց հետ։ Ուկրաինական կողմի փաստացի պատրաստակամությունը հումանիտար գործողություն սկսելու վերաբերյալ ազդարարվում է սպիտակ դրոշների բարձրացմամբ»,- ասել է նա։
Ընդ որում, նրա խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ազգայնականները Սևերոդոնեցկից նահանջելիս դիտավորյալ քաղաքի բնակիչներին տարել են «Ազոտ» կոմբինատ` նրանց որպես «բնական վահան» օգտագործելու համար:
Միզինցևն ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի խնդրանքը գնահատում է որպես «Մարիուպոլի սցենարով» հումանիտար ակցիայի քողի տակ «Ազոտ» կոմբինատից փրկված մարտական ստորաբաժանումները Լիսիչանսկ դուրս բերելու փորձ։
Նա նշել է, որ հումանիտար միջանցքը դեպի Սվատովո է (հյուսիսային ուղղությամբ), քանի որ հունիսի 13-ին ուկրաինացի զինծառայողները պայթեցրել են Հյուսիսային Դոնեցով անցնող միակ կամուրջը Լիսիչանսկի ուղղությամբ:

«Տարածքային պաշտպանության ստորաբաժանումների նահանջը թույլ չտալու նպատակով Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները պայթեցրել են վերջին կամուրջը Հյուսիսային Դոնեց գետի վրայով դեպի Լիսիչանսկ, տվյալ ուղղությամբ անվտանգ տարհանում իրականացնելն անհնար է»,- հայտնել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 111-րդ օրը։
Լրահոս
0