https://arm.sputniknews.ru/20220614/iravitshaky-thatsh-e-hajkakan-tntesutjan-hamar-pashinjany-rdi-dem-patzhamijvocneri-masin-43405207.html
Իրավիճակը տհաճ է հայկական տնտեսության համար. Փաշինյանը՝ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մասին
Իրավիճակը տհաճ է հայկական տնտեսության համար. Փաշինյանը՝ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մասին
Sputnik Արմենիա
Չնայած արտաքին տնտեսական բացասական ֆոնին՝ Հայաստանին հաջողվել է լավ ցուցանիշներ պահպանել։ 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T11:14+0400
2022-06-14T11:14+0400
2022-06-14T11:15+0400
նիկոլ փաշինյան
հարցազրույց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43402545_0:83:1600:983_1920x0_80_0_0_a4ebc15e2e03883689374b412f9f7e50.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ստեղծվել է ոչ այդքան հաճելի իրավիճակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 8.6% տնտեսական աճ, և կառավարությունը հույս ունի, որ հնարավոր կլինի պահպանել դինամիկան։Նրա խոսքով` թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Փաշինյանը հույս ունի, որ հայաստանյան տնտեսությունում իրավիճակը կառավարելի կլինի։«Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված, օրինակ, սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»,– հավելել է վարչապետը։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43402545_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d4ac4e8a3b5208e496b85dfc60c8b88f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հարցազրույց, ռուսաստան
նիկոլ փաշինյան, հարցազրույց, ռուսաստան
Իրավիճակը տհաճ է հայկական տնտեսության համար. Փաշինյանը՝ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մասին
11:14 14.06.2022 (Թարմացված է: 11:15 14.06.2022) Չնայած արտաքին տնտեսական բացասական ֆոնին՝ Հայաստանին հաջողվել է լավ ցուցանիշներ պահպանել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ստեղծվել է ոչ այդքան հաճելի իրավիճակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 8.6% տնտեսական աճ, և կառավարությունը հույս ունի, որ հնարավոր կլինի պահպանել դինամիկան։
ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան։
Նրա խոսքով` թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Փաշինյանը հույս ունի, որ հայաստանյան տնտեսությունում իրավիճակը կառավարելի կլինի։
«Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված, օրինակ, սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»,– հավելել է վարչապետը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: