00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԱԳ նախարարն ու Բուլղարիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

© Photo : press office of MFA of RA Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
Բաժանորդագրվել
Կողմերը շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպմանը կարևորել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Միրզոյանը Բուլղարիայում է գտնվում պաշտոնական այցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
«Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
ՀՀ ԱԳ նախարարն ու Բուլղարիայի նախագահը նաև շնորհավորել են միմյանց երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Կողմերը նշել են, որ այդ ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա:
Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնել 2 երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։
Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։
Լրահոս
0