https://arm.sputniknews.ru/20220614/hajastanum-kpatrasten-ashkharhi-amenaerkar-tvolman-11-rd-gastrvoparatvoni-anaknkalnery-43419246.html
Հայաստանում կպատրաստեն աշխարհի ամենաերկար տոլման. 11-րդ գաստրոփառատոնի անակնկալները
Հայաստանում կպատրաստեն աշխարհի ամենաերկար տոլման. 11-րդ գաստրոփառատոնի անակնկալները
Sputnik Արմենիա
Գաստրոփառատոնի ընթացքում 30 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն ամենահամեղ, կրեատիվ և օրիգինալ տոլմայի պատրաստման հարցում։ 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T14:12+0400
2022-06-14T14:12+0400
2022-06-14T14:57+0400
տոլմա
փառատոն
հայաստան
«զվարթնոց» տաճար
սեդրակ մամուլյան
մեխակ ապրեսյան
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648097_0:0:1600:901_1920x0_80_0_0_6ba4991e17a36852262a4d582ebfcf7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում արդեն ավանդական դարձած գաստրոփառատոնի ընթացքում այս տարի կպատրաստեն աշխարհի ամենաերկար` 150 մետրանոց տոլման։ Ռեկորդը կարձանագրվի հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց փառատոնի համակարգող Անի Նազարյանը։Նազարյանը չբացառեց նաև, որ ապագայում նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ և անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Նրանք կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։Այս տարի կազմակերպիչները որոշել են մի փոքր փոխել կանոնները և փառատոնի հյուրերին հնարավորություն են տվել քվեարկելու «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթողի ընտրության ժամանակ:11-րդ փառատոնն այս տարի նաև մշակութային լայն ծրագիր ունի․հյուրերին ցույց կտան, թե ինչպես են թխվում լավաշն ու փախլավան, ինչպես է կավից սպասք պատրաստվում, մասնագետները խոհարարի վարպետության դասեր կանցկացնեն: Այնուհետև տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ և երաժշտական խմբեր՝ Էրիկ Կարապետյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը և այլք։Հայաստանն ու Իրանը բանակցում են արիական խոհանոցի փառատոն հիմնելու համարԻր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են զբոսաշրջության ոլորտի կայացման համար, ինչը հատկապես արդիական է հետպատերազմյան և հետքովիդային շրջանում:«Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում այս անկայուն իրավիճակում մենք մտադիր ենք զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգ է, և որ մեր երկիրը պատրաստ է հյուրերի համար հարմարավետ և բազմազան հանգիստ ապահովել»,- ասաց Ապրեսյանը:Նա կարևոր է համարում այսպիսի փառատոների անցկացումը, քանի որ դրանք թույլ են տալիս դիվերսիֆիկացնել զբոսաշրջային փաթեթները, ճիշտ ներկայացնել երկրի ողջ ներուժը, մշակույթը՝ իր առանձնահատկություններով, ինչպես նաև կոլորիտային և համեղ խոհանոցը:«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց միջոցառումը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 2011 թվականին:Նրա խոսքով՝ այս տարիների լավագույն բաղադրատոմսերը հավաքվել են և ներառվել տարբեր ռեստորանների ճաշացանկերում:Աշխարհում տոլմայի ավելի քան 80 տեսակ կա։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մեր թվարկության V դարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648097_89:0:1509:1065_1920x0_80_0_0_3899964b4d26175a40f0bf87dda71427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոլմա, փառատոն, հայաստան, «զվարթնոց» տաճար, սեդրակ մամուլյան, մեխակ ապրեսյան, զբոսաշրջություն
տոլմա, փառատոն, հայաստան, «զվարթնոց» տաճար, սեդրակ մամուլյան, մեխակ ապրեսյան, զբոսաշրջություն
Հայաստանում կպատրաստեն աշխարհի ամենաերկար տոլման. 11-րդ գաստրոփառատոնի անակնկալները
14:12 14.06.2022 (Թարմացված է: 14:57 14.06.2022) Գաստրոփառատոնի ընթացքում 30 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն ամենահամեղ, կրեատիվ և օրիգինալ տոլմայի պատրաստման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում արդեն ավանդական դարձած գաստրոփառատոնի ընթացքում այս տարի կպատրաստեն աշխարհի ամենաերկար` 150 մետրանոց տոլման։ Ռեկորդը կարձանագրվի հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց փառատոնի համակարգող Անի Նազարյանը։
Նազարյանը չբացառեց նաև, որ ապագայում նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։
«Փառատոնն այս տարի անցկացվում է տասնմեկերորդ անգամ, այն կկայանա «Զվարթնոց» տաճարի տարածքում հունիսի 19-ին։ Կներկայացվի 30 տաղավար, որոնք հայկական ավանդական ուտեստի (տոլմայի) իրենց տարբերակները կհանձնեն ժյուրիի և փառատոնի հյուրերի դատին»,- ասաց Նազարյանը։
Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ և անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Նրանք կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։
Այս տարի կազմակերպիչները որոշել են մի փոքր փոխել կանոնները և փառատոնի հյուրերին հնարավորություն են տվել քվեարկելու «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթողի ընտրության ժամանակ:
11-րդ փառատոնն այս տարի նաև մշակութային լայն ծրագիր ունի․հյուրերին ցույց կտան, թե ինչպես են թխվում լավաշն ու փախլավան, ինչպես է կավից սպասք պատրաստվում, մասնագետները խոհարարի վարպետության դասեր կանցկացնեն: Այնուհետև տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ և երաժշտական խմբեր՝ Էրիկ Կարապետյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը և այլք։
Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են զբոսաշրջության ոլորտի կայացման համար, ինչը հատկապես արդիական է հետպատերազմյան և հետքովիդային շրջանում:
«Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում այս անկայուն իրավիճակում մենք մտադիր ենք զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգ է, և որ մեր երկիրը պատրաստ է հյուրերի համար հարմարավետ և բազմազան հանգիստ ապահովել»,- ասաց Ապրեսյանը:
Նա կարևոր է համարում այսպիսի փառատոների անցկացումը, քանի որ դրանք թույլ են տալիս դիվերսիֆիկացնել զբոսաշրջային փաթեթները, ճիշտ ներկայացնել երկրի ողջ ներուժը, մշակույթը՝ իր առանձնահատկություններով, ինչպես նաև կոլորիտային և համեղ խոհանոցը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց միջոցառումը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 2011 թվականին:
«Տարեցտարի փառատոնը թափ է հավաքում, դառնում ավելի հայտնի, ավելի գրավիչ։ Այս տարի նույնպես հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այս տարիների լավագույն բաղադրատոմսերը հավաքվել են և ներառվել տարբեր ռեստորանների ճաշացանկերում:
Աշխարհում տոլմայի ավելի քան 80 տեսակ կա։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մեր թվարկության V դարով։