https://arm.sputniknews.ru/20220614/ekvo-bivo-organik-barery-eth-um-sparvoghnerin-kognen-hesht-gtnel-bnakan-artadranqy-43431109.html
«Էկո», «բիո», «օրգանիկ» բառերը ԵՏՀ-ում սպառողներին կօգնեն հեշտ գտնել բնական արտադրանքը
«Էկո», «բիո», «օրգանիկ» բառերը ԵՏՀ-ում սպառողներին կօգնեն հեշտ գտնել բնական արտադրանքը
Sputnik Արմենիա
ԵՏՀ հարթակում կստեղծեն էկոպիտակավորման միասնական պահանջներ։ 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T16:12+0400
2022-06-14T16:12+0400
2022-06-14T16:13+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
էկոլոգիա
ապրանք
խանութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35773698_0:168:1600:1068_1920x0_80_0_0_d98743472439fc4095ab475462d1f1b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԵՏՀ-ի հարթակը կօգտագործվի էկոպիտակավորման միասնական պահանջների ստեղծման համար։ Նման որոշում է ընդունվել Մոսկվայում հունիսի 6-9-ն անցկացվող «Ռուսական ռիթեյլի շաբաթ» 8-րդ միջազգային ֆորումում։«Ռոսկաչեստվոյի» ղեկավարի տեղակալ Ելենա Սարտցևայի խոսքով՝ ներկայում ԵԱՏՄ երկրներում էկոլոգիապես մաքուր արտադրանքի մակնշման հետ կապված կիրառվում են տարբեր պահանջներ, ինչը «տերմինաբանական շփոթության» է հանգեցնում:Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտություն կա։Սարատցևայի խոսքով` ԵՏՀ հարթակն օգտագործելու որոշումը կարևոր քայլ է միասնական միջազգային չափորոշիչներ ընդունելու համար։Փորձագետները նաև քննարկել են պետական կարգավորման պայմաններում օրգանական շուկայի փոփոխությունները, և թե ինչ պետք է ակնկալի սպառողն օրգանական արտադրանքի զարգացման ռազմավարությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35773698_38:0:1462:1068_1920x0_80_0_0_c3bebe57f5a0e004b943fb038c168720.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), էկոլոգիա, ապրանք, խանութ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), էկոլոգիա, ապրանք, խանութ
«Էկո», «բիո», «օրգանիկ» բառերը ԵՏՀ-ում սպառողներին կօգնեն հեշտ գտնել բնական արտադրանքը
16:12 14.06.2022 (Թարմացված է: 16:13 14.06.2022) ԵՏՀ հարթակում կստեղծեն էկոպիտակավորման միասնական պահանջներ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԵՏՀ-ի հարթակը կօգտագործվի էկոպիտակավորման միասնական պահանջների ստեղծման համար։ Նման որոշում է ընդունվել Մոսկվայում հունիսի 6-9-ն անցկացվող «Ռուսական ռիթեյլի շաբաթ» 8-րդ միջազգային ֆորումում։
«Ռոսկաչեստվոյի» ղեկավարի տեղակալ Ելենա Սարտցևայի խոսքով՝ ներկայում ԵԱՏՄ երկրներում էկոլոգիապես մաքուր արտադրանքի մակնշման հետ կապված կիրառվում են տարբեր պահանջներ, ինչը «տերմինաբանական շփոթության» է հանգեցնում:
«Ռուսաստանում օրգանական արտադրանքի մասին օրենքի համաձայն` օրգանական ապրանքների նշման համար օգտագործվող մակագրությունները կարող են պարունակել «օրգանական» բառը և դրա կրճատ ձևերը կամ էլ ածանցյալ բառեր։ Իսկ Հայաստանում և Ղազախստանում «օրգանական» մակնշման հետ մեկտեղ օգտագործվում են «էկո» և «բիո» եզրույթները»,–ասել է Սարատցևան քննարկման ժամանակ:
Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտություն կա։
Սարատցևայի խոսքով` ԵՏՀ հարթակն օգտագործելու որոշումը կարևոր քայլ է միասնական միջազգային չափորոշիչներ ընդունելու համար։
Փորձագետները նաև քննարկել են պետական կարգավորման պայմաններում օրգանական շուկայի փոփոխությունները, և թե ինչ պետք է ակնկալի սպառողն օրգանական արտադրանքի զարգացման ռազմավարությունից: