ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին։Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ քայլի համար.«Սա ավանդույթների նոր սկիզբ է` Ձեր ձեռքբերումը մեզ հանձնելը կարևոր է ոգեշնչման, մեր երկրի զարգացման, ինչպես նաև գիտության համար։ Մեր բոլոր այցելուները, մասնավորապես` երիտասարդ սերունդը, տեսնելով այս մրցանակն ու ճանաչելով ձեզ ու ձեր կատարած հայտնագործությունը, գուցե որոշեն հենց այդ ուղղությամբ շարունակել իրենց գործունեությունն ու գիտական հետազոտություններ կատարել»,- նշեց Պողոսյանը։Արտեմ Պատապուտյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանի պատմության թանգարանում։«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ, որ սա մեսիջ է նրանց համար` եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,- ասաց Պատապուտյանը։Բժշկության ոլորտի ներկայացուցիչը շեշտեց` հպարտ է լինել տվյալ թանգարանի մի մասնիկը։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ պատիվ է այդ պարգևը Պատմության թանգարանում պահելը։Պատապուտյանը նաև պատասխանեց լրագրողների և ներկաների հարցերին։ Նա խոսեց իր անցած ճանապարհի, երիտասարդ գիտնականներին ոգեշնչել փորձելու, իր մասնագիտությունն ու աշխատանքը սիրելու և մի շարք այլ հարցերի մասին։Նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում. «Հույս ունեմ, որ մրցանակը կոգեշնչի Հայաստանում գիտնականների հաջորդ սերնդին: ՀՀ-ի ապագան կախված է գիտությունից և ազգային որոշումների շուրջ գիտական մոտեցումից»։Արտեմ Պատապուտյանն այսօր նաև ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ինչպես նաև մարվել և շրջանառության մեջ է դրվել «Աշխարհի հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշը։
Գիտնականի համար նման մրցանակ ստանալն անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ քայլի համար.
«Սա ավանդույթների նոր սկիզբ է` Ձեր ձեռքբերումը մեզ հանձնելը կարևոր է ոգեշնչման, մեր երկրի զարգացման, ինչպես նաև գիտության համար։ Մեր բոլոր այցելուները, մասնավորապես` երիտասարդ սերունդը, տեսնելով այս մրցանակն ու ճանաչելով ձեզ ու ձեր կատարած հայտնագործությունը, գուցե որոշեն հենց այդ ուղղությամբ շարունակել իրենց գործունեությունն ու գիտական հետազոտություններ կատարել»,- նշեց Պողոսյանը։
Արտեմ Պատապուտյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանի պատմության թանգարանում։
«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ, որ սա մեսիջ է նրանց համար` եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,- ասաց Պատապուտյանը։
Բժշկության ոլորտի ներկայացուցիչը շեշտեց` հպարտ է լինել տվյալ թանգարանի մի մասնիկը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ պատիվ է այդ պարգևը Պատմության թանգարանում պահելը։
Պատապուտյանը նաև պատասխանեց լրագրողների և ներկաների հարցերին։ Նա խոսեց իր անցած ճանապարհի, երիտասարդ գիտնականներին ոգեշնչել փորձելու, իր մասնագիտությունն ու աշխատանքը սիրելու և մի շարք այլ հարցերի մասին։
Նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում. «Հույս ունեմ, որ մրցանակը կոգեշնչի Հայաստանում գիտնականների հաջորդ սերնդին: ՀՀ-ի ապագան կախված է գիտությունից և ազգային որոշումների շուրջ գիտական մոտեցումից»։
Արտեմ Պատապուտյանն այսօր նաև ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ինչպես նաև մարվել և շրջանառության մեջ է դրվել «Աշխարհի հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշը։