https://arm.sputniknews.ru/20220613/tatevik-revazjann-azatvel-e-qaghaviaciaji-komitei-nakhagahi-pashtonic-43344311.html
Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Sputnik Արմենիա
Ռևազյանը նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին: 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T13:18+0400
2022-06-13T13:18+0400
2022-06-13T14:00+0400
տաթևիկ ռևազյան
քաղավիացիա
քաղավիացիայի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/05/21450514_0:0:1600:901_1920x0_80_0_0_4142fcce1c415bf35fdb144131084d3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:Ռևազյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոմիտեում իր աշխատանքային 4 տարիները բնորոշում է որպես «փորձություններով և հաջողություններով լի տարիներ»։«Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով»,- գրել է նա։Ռևազյանը նաև նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19-ին։Երկրորդ հղիության մասին նա հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։2020թ-ի մարտից սեպտեմբեր և 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում։Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/05/21450514_170:0:1594:1068_1920x0_80_0_0_bbb11b414b3cdc32b688f7bcfab21517.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաթևիկ ռևազյան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
տաթևիկ ռևազյան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
13:18 13.06.2022 (Թարմացված է: 14:00 13.06.2022) Ռևազյանը նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ռևազյանն իր
ֆեյսբուքյան գրառման մեջ կոմիտեում իր աշխատանքային 4 տարիները բնորոշում է որպես «փորձություններով և հաջողություններով լի տարիներ»։
«Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով»,- գրել է նա։
Ռևազյանը նաև նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:
Նա նաև հիշեցնում է, որ կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում երկու երեխա է լույս աշխարհ բերել։
Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19-ին։
Երկրորդ հղիության մասին նա հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։
2020թ-ի մարտից սեպտեմբեր և 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։