https://arm.sputniknews.ru/20220613/suren-papikjann-ajcelel-e-hh-pn-kentrvonakan-havaqakajan-e-ajcelel-pashtpanutjan-nakharar--43385504.html
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. տեսանյութ
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. տեսանյութ
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը մաղթել է անվտանգ ծառայություն։ 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T19:44+0400
2022-06-13T19:44+0400
2022-06-13T20:04+0400
զորակոչ
զորակոչիկ
սուրեն պապիկյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43385813_0:0:1280:720_1920x0_80_0_0_800221215d7d0d7f0b1b6f01a8b32636.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Այսօր մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը: «Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ` զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43385813_320:0:1280:720_1920x0_80_0_0_91ec842fd2784a18683dda34900d99e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորակոչ, զորակոչիկ, սուրեն պապիկյան, բանակ
զորակոչ, զորակոչիկ, սուրեն պապիկյան, բանակ
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. տեսանյութ
19:44 13.06.2022 (Թարմացված է: 20:04 13.06.2022) Պաշտպանության նախարարը մաղթել է անվտանգ ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Այսօր մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը, տեղեկացնում են
ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը:
«Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ` զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն: