https://arm.sputniknews.ru/20220613/nikvol-pashinjany-handipel-e-katari-petutjan-emir-shejkh-tamim-bin-hamad-al-tanii-het-43361826.html
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T15:36+0400
2022-06-13T15:36+0400
2022-06-13T15:44+0400
կատար
նիկոլ փաշինյան
շեյխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43360582_0:69:1600:970_1920x0_80_0_0_0066c447accc11dff6e06ed126744dc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը, հատկապես, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43360582_179:0:1600:1066_1920x0_80_0_0_8de4bdf6daa1623a4cf7720a931e51ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, նիկոլ փաշինյան, շեյխ
կատար, նիկոլ փաշինյան, շեյխ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
15:36 13.06.2022 (Թարմացված է: 15:44 13.06.2022) Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ, հայտնում են
վարչապետի աշխատակազմից:
Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը, հատկապես, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: