https://arm.sputniknews.ru/20220613/naton-turqiajic-kvosht-dirqvorvoshum-cher-spasum-finlandiaji-ev-shvediaji-harcum-43370560.html
ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում
ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում
Sputnik Արմենիա
Դաշինքի գլխավոր քարտուղարը խոստովանել է` ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում խնդիրներ կառաջանան։ 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T16:42+0400
2022-06-13T16:42+0400
2022-06-13T17:27+0400
նատօ
յենս ստոլտենբերգ
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37528306_0:122:2953:1783_1920x0_80_0_0_58133dcdb8d0a91e14dcfa53b8618f0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը, Ֆինլանդիային և Շվեդիային խոստանալով անդամակցության արագ ընթացակարգ, Անկարայից կոշտ դիրքորոշում չէր ակնկալում: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։Ինչպես նշել է Ստոլտենբերգը, նախկինում ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում որևէ խնդիր կլինի:Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիայի մտահոգությունը կարևոր է։Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին:Ավելի ուշ Թուրքիան 10 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար։
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37528306_207:0:2746:1904_1920x0_80_0_0_fc1d37e29f3cac27bf9b6e3a4bee1ffb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, յենս ստոլտենբերգ, թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա
նատօ, յենս ստոլտենբերգ, թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա
ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում
16:42 13.06.2022 (Թարմացված է: 17:27 13.06.2022) Դաշինքի գլխավոր քարտուղարը խոստովանել է` ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում խնդիրներ կառաջանան։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը, Ֆինլանդիային և Շվեդիային խոստանալով անդամակցության արագ ընթացակարգ, Անկարայից կոշտ դիրքորոշում չէր ակնկալում: Այս մասին
Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, նախկինում ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում որևէ խնդիր կլինի:
Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիայի մտահոգությունը կարևոր է։
«Թուրքիան կարևոր դաշնակից է։ Երբ դաշնակիցն անվտանգության ոլորտում անհանգստություն է ցուցաբերում, մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին:
Ավելի ուշ Թուրքիան
10 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար։