00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների շարքում. դեսպան

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Սերգեյ Կոպիրկինի կարծիքով՝ ընթացիկ մարտահրավերները հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտություն են թելադրում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների շնորհիվ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների և դաշնակիցների շարքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ այս տարի երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակները: Դեսպանի գնահատմամբ` այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունն աչքի է ընկել ինտենսիվ, փոխվստահության բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ակտիվ փոխգործակցությամբ:
Այս ժամանակահատվածում արագ զարգացել են և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշները և կազմել է շուրջ 2,6 մլրդ դոլար:
«Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը։ Երկկողմ արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության ոլորտում: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Ռուսաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ ու լարված աշխատանքին, որն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը` լինի դա տրանսպորտային և տնտեսական կապերի բացում, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորում` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի արդար, բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնող կարգավորում, առաջխաղացում դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն, լիարժեք հարաբերություններ: Կոպիրկինը հատուկ ընդգծել է տարածաշրջանի համար այն բացառիկ կարևոր դերը, որը խաղում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
«Այս ամենը, ինչպես նաև պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունները մեր երկրներին միավորում են այն մարտահրավերների առջև, որոնց մենք բախվում ենք այսօր», - կարծում է դիվանագետը:
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանն ուղղություն է վերցրել դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում, որը քաղաքակրթությունների, ավանդույթների, ինքնությունների բազմազանությունը կհամատեղի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքին հավատարմության սկզբունքների վրա հիմնված արդյունավետ փոխգործակցության հետ:
«Այս սկզբունքների համառ պաշտպանությունը Ռուսաստանին բերում է այն ուժերի դեմ պայքարի առաջնագիծ, որոնք ուղղված են գլոբալ գերիշխանությանը, աշխարհին իրենց բացառիկ շահերը պարտադրելուն։ Դա հատկապես ակնհայտ է հիմա, երբ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում ։ Գործողություն, որն, ըստ էության, մեզ պարտադրվել է հենց նրանց կողմից, ովքեր տարիներ շարունակ մեծամտորեն հրաժարվում էին լսել մեր մտահոգությունները, որոնք վերաբերում էին մեր երկրի կենսական շահերին ու անվտանգությանը»,–նշել է նա։
Ռուսաստանը բախվում է միջազգային հարաբերությունների համակարգից նրան հեռացնելու փորձերին։ Բայց նա հաստատակամորեն դիմակայում է և դիմակայելու է նման քաղաքականությանը։ Կոպիրկին խոսքով` Ռուսաստանի ներուժն ու դերը չափազանց կարևոր են աշխարհի համար, պարզապես հնարավոր չէ այն «չեղարկել»։
Ընդ որում, Մոսկվան հենվում է իրեն հոգեհարազատ, իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու ունակ գործընկերների աջակցության վրա։
Լրահոս
0