https://arm.sputniknews.ru/20220613/belarusum-kapki-tsaghki-hajtnaberman-testavvorman-hamakarg-en-mshakel-43381325.html
Բելառուսում կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել
Բելառուսում կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել
Sputnik Արմենիա
Դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում։ 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T19:06+0400
2022-06-13T19:06+0400
2022-06-13T20:12+0400
կապիկի ծաղիկ
թեստ
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28048335_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ff87e3da689c1473e83517a463bdb5a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բելառուսում կապկի ծաղկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Համաճարակաբանության և մանրէաբանության հանրապետական գիտագործնական կենտրոնի (ՀԳԳԿ) տնօրեն Վլադիմիր Գորբունովը։«Համաճարակաբանության և մանրէաբանության ՀԳԳԿ-ում մի քանի տարի առաջ մշակվել է թեստային համակարգերի ստեղծման տեխնոլոգիա տարբեր վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։ Խոսքը ՊՇՌ-հավաքածուների մասին է` թե՛ COVID-19-ի, թե՛ Էբոլա տենդի և այլ սակավադեպ հիվանդությունների համար: Այժմ մենք թեստային համակարգ ենք մշակել կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման համար»,- Բելառուսի Առողջապահության նախարարության Telegram-ալիքի փոխանցմամբ՝ ասել է Գորբունովը:Նա նշել է, որ ստանդարդ ՊՇՌ-տեխնոլոգիան մի քանի փուլ է ներառում, այդ թվում` հարուցիչին հատուկ նուկլեոտիդային հաջորդականությունների ընտրություն և մասնագետների կողմից տվյալների բազայից թեստ-համակարգի համար մարկերների ընտրություն։Նրա խոսքով՝ դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` կապիկի ծաղիկի արդեն ավելի քան հազար դեպք է բացահայտվել ոչ էնդեմիկ երկրներում: Սակայն մինչ օրս մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։ ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ ոչ էնդեմիկ երկրներում այդ հիվանդության տարածման վտանգն իրական է։ Հատկապես անհանգստություն է առաջացնում վիրուսի տարածման վտանգը բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների և հղի կանանց շրջանում:Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 54–ի
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28048335_182:0:2913:2048_1920x0_80_0_0_df6032fc8fb0cda6e79ebeaaf5e42222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապիկի ծաղիկ, թեստ, բելառուս
կապիկի ծաղիկ, թեստ, բելառուս
Բելառուսում կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել
19:06 13.06.2022 (Թարմացված է: 20:12 13.06.2022) Դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բելառուսում կապկի ծաղկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Համաճարակաբանության և մանրէաբանության հանրապետական գիտագործնական կենտրոնի (ՀԳԳԿ) տնօրեն Վլադիմիր Գորբունովը։
«Համաճարակաբանության և մանրէաբանության ՀԳԳԿ-ում մի քանի տարի առաջ մշակվել է թեստային համակարգերի ստեղծման տեխնոլոգիա տարբեր վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։ Խոսքը ՊՇՌ-հավաքածուների մասին է` թե՛ COVID-19-ի, թե՛ Էբոլա տենդի և այլ սակավադեպ հիվանդությունների համար: Այժմ մենք թեստային համակարգ ենք մշակել կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման համար»,- Բելառուսի Առողջապահության նախարարության Telegram-ալիքի փոխանցմամբ՝ ասել է Գորբունովը:
Նա նշել է, որ ստանդարդ ՊՇՌ-տեխնոլոգիան մի քանի փուլ է ներառում, այդ թվում` հարուցիչին հատուկ նուկլեոտիդային հաջորդականությունների ընտրություն և մասնագետների կողմից տվյալների բազայից թեստ-համակարգի համար մարկերների ընտրություն։
«Վստահ եմ, որ այս թեստ-համակարգը լայն կիրառում չի ստանա, որովհետև հիվանդության համար լայն տարածումը բնութագրական չէ և չի սպասվում, որ մոտ ժամանակներս Բելառուսում հիվանդներ կհայտնվեն։ Հուսանք` վարակը մեզ չի հասնի։ Բայց մեր կենտրոնը ստեղծված է մեկ քայլ առաջ աշխատելու համար»,- նշել է Գորբունովը։
Նրա խոսքով՝ դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` կապիկի ծաղիկի արդեն ավելի քան
հազար դեպք է բացահայտվել ոչ էնդեմիկ երկրներում: Սակայն մինչ օրս մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։ ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ ոչ էնդեմիկ երկրներում այդ հիվանդության տարածման վտանգն իրական է։ Հատկապես անհանգստություն է առաջացնում վիրուսի տարածման վտանգը բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների և հղի կանանց շրջանում: