https://arm.sputniknews.ru/20220613/apranqy-kbrnagandzvi-nvor-orinagits-pvoghvocajin-arevtri-dem-pajqarelu-hamar-43363423.html
Ապրանքը կբռնագանձվի. նոր օրինագիծ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար
Ապրանքը կբռնագանձվի. նոր օրինագիծ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար
Sputnik Արմենիա
Վերջին երկու տարվա ընթացքում բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ պայքարի շրջանակում կազմվել է ավելի քան 3500 արձանագրություն։ 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T15:48+0400
2022-06-13T15:48+0400
2022-06-13T16:49+0400
երևան
երևանի քաղաքապետարան
առևտուր
փողոց
օրենք
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/69/13726929_0:41:1600:941_1920x0_80_0_0_3275f85f1b59eb72a6df8216a21a3ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նոր օրինագիծ է առաջարկում փողոցային առևտրի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է՝ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝80.000.000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը:Վերացնել ապօրինի առևտուրն ու զբաղվել փողոցային երաժիշտներով. Սարգսյանի կարգադրությունըՀիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությունից հայտնում են, որ բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքն աճում է մինչև 200 հազար դրամ:Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։ Քաղաքային իշխանությունները պլանավորում են նոր շուկաներ բացել, եթե ներկայիս շուկաներում բավարար տեղեր չկան:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/69/13726929_146:0:1454:981_1920x0_80_0_0_192a982b87b287ed7eb5c562bce94d57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, առևտուր, փողոց, օրենք, տուգանք
երևան, երևանի քաղաքապետարան, առևտուր, փողոց, օրենք, տուգանք
Ապրանքը կբռնագանձվի. նոր օրինագիծ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար
15:48 13.06.2022 (Թարմացված է: 16:49 13.06.2022) Վերջին երկու տարվա ընթացքում բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ պայքարի շրջանակում կազմվել է ավելի քան 3500 արձանագրություն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նոր օրինագիծ է առաջարկում փողոցային առևտրի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար։ Տեղեկությունը
հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: Այժմ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ՝ վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին»,– ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է՝ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:
2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝80.000.000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը:
Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությունից հայտնում են, որ բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքն աճում է մինչև 200 հազար դրամ:
Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։ Քաղաքային իշխանությունները պլանավորում են նոր շուկաներ բացել, եթե ներկայիս շուկաներում բավարար տեղեր չկան: