https://arm.sputniknews.ru/20220611/petq-e-zerts-mnal-tsajrahegh-uzhi-gvortsadrumic-em-despany-pataskhanel-e-taguhi-tvovmasjanin-43270741.html
Պետք է զերծ մնալ ծայրահեղ ուժի գործադրումից. ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանին
Պետք է զերծ մնալ ծայրահեղ ուժի գործադրումից. ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանին
Sputnik Արմենիա
Հայաստանում ԵՄ դեսպանն արձագանքել է Թագուհի Թովմասյանի նամակին, որում նա խնդրել էր կարծիք հայտնել հունիսի 3-ի դեպքերի մասին։ 11.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-11T11:10+0400
2022-06-11T11:10+0400
2022-06-11T11:12+0400
հայաստան
թագուհի թովմասյան
անդրեա վիկտորին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533082_0:84:1601:984_1920x0_80_0_0_b38821c85e8f53ae3a499d0dcfec1840.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին ի պատասխան հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։Պատգամավորը հունիսի 3-ին Երևանում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով դիմել էր ՀՀ դատախազին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցներին։Նշվում է նաև, որ Վիկտորինը մտահոգություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, որը ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության մասին։ԵՄ դեսպանը շեշտել է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու կարևորությունը։Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։ Բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533082_88:0:1511:1067_1920x0_80_0_0_76dece11595e5c864e84af4247433a45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թագուհի թովմասյան, անդրեա վիկտորին
հայաստան, թագուհի թովմասյան, անդրեա վիկտորին
Պետք է զերծ մնալ ծայրահեղ ուժի գործադրումից. ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանին
11:10 11.06.2022 (Թարմացված է: 11:12 11.06.2022) Հայաստանում ԵՄ դեսպանն արձագանքել է Թագուհի Թովմասյանի նամակին, որում նա խնդրել էր կարծիք հայտնել հունիսի 3-ի դեպքերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին ի պատասխան հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Պատգամավորը հունիսի 3-ին Երևանում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով
դիմել էր ՀՀ դատախազին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցներին։
«Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն։ Որոշ դեպքերում դա արդեն արվում է»,–ասված է ԵՄ դեսպանի նամակում, որը Թովմասյանը հրապարակել է
ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է նաև, որ Վիկտորինը մտահոգություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, որը ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության մասին։
ԵՄ դեսպանը շեշտել է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու կարևորությունը։
Հիշեցնենք, որ
հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։ Բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։