00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ տվեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների երևանյան հանդիպումը. Հարությունովը` նիստի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Հարությունովը կարծում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հարցում ՀԱՊԿ ակտիվությունը քիչ հավանական է, քանի դեռ նոր փոփոխություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ արտգործնախարարների նիստում ինչ-ինչ սկզբունքային փոփոխություններ չկային, հայկական կողմն ասել է այն, ինչ մինչ այդ էր ասում, նույնը՝ մյուսները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգերի կատարելագործումը, ինչի մասին խոսվում է հունվարին Ղազախստանում տեղի ունեցած դեպքերին արձագանքից հետո։ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ թեև հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, մինչև հիմա բաց է մնում ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման խնդիրը։
Հարցին՝ արդյոք այս ձևակերպմամբ ակնկալիք կա՞, որ ադրբեջանական ներխուժման հարցում ՀԱՊԿ-ն ակտիվություն կցուցաբերի, Հարությունովը նշեց, որ դա քիչ հավանական է, քանի ինչ-որ կտրուկ փոփոխություններ ու նոր ծավալի ներխուժումներ չեղան։

«ՀԱՊԿ-ի ներսում չկա կոնսենսուս՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բացի այդ, դեռ մայիսին էլ շատ հստակ էր, որ ՌԴ-ն որոշակի դիրքորոշում ուներ այս հարցում՝ ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ՀԱՊԿ մեխանիզմների պարագայում, այլ սահմանազատման գործընթացի շրջանակում, այսինքն՝ էլի եռակողմ ձևաչափով»,- ասաց Հարությունովը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում հանդիպումներ ու քննարկումներ են լինում թե՛ ռուսական, թե՛ արևմտյան կողմի միջնորդություններով։ Այս դեպքում, քաղաքագետի կարծիքով, ստացվում է, որ կա երկու ձևաչափ, որոնք չեն փոխգործակցում, այլ իրար զուգահեռ շարունակում են գոյություն ունենալ։
Հարությունովի համոզմամբ՝ կողմերը կցանկանային, իհարկե, մեկը մյուսին դուրս թողնել այս գործընթացից, սակայն դա մեծ խնդիր կլինի, քանի որ խոսքը միայն Հայաստանի վրա ազդեցություն ունենալու մասին չէ։
«Կա նաև Ադրբեջան, որը բավական ակտիվ մասնակցում է երկու ֆորմատին էլ ու կարծես դժգոհ էլ չէ այդ համադրումից։ Եթե չբացառենք, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք մենք ուղղակի այս պահին չգիտենք, առայժմ միտումն այնպիսին է, որ այդ երկու ֆորմատը ինչ-որ կերպ կշարունակեն գոյություն ունենալ»,- կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այս պարագայում Հայաստանին առայժմ հաջողվում է մանևրել, թեպետ իրավիճակն ավելի է բարդանում ուկրաինական ճգնաժամի պատճառով, որն ազդում է թե՛ սահմանային իրավիճակում, թե՛ Հայաստանի գլոբալ արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունների վրա։
Ըստ քաղաքագետի` մյուս կողմից նաև որոշակի ակտիվացում կա Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում, որը նա կրկին կապում է Ուկրաինայի իրավիճակի հետ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կշիռն ինչ-որ տեղ աճում է՝ հաշվի առնելով այն ճնշումը, որին Ռուսաստանը ենթարկվում է այս պահին, թեպետ նրանք էլ օբյեկտիվ սահմանափակում ունեն` կապված Հայաստանի հնարավորությունների հետ»,- ասաց Հարությունովը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրում, անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր են եղել:
Լրահոս
0