00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային

© AFP 2024 / JANEK SKARZYNSKIՀայաստան–Ուկրաինա հանդիպում
Հայաստան–Ուկրաինա հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Հայաստան–Ուկրաինա հանդիպում
Բաժանորդագրվել
Երկրորդ խաղակեսում Հայաստանի թիմը սկսեց սեղմվել սեփական դարպասին։ Յուրչենկոն արդեն հաճախակի էր միջամտում խաղին, և ճնշումը հաջողություն բերեց ուկրաինացիներին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի իր երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին։
Չորս օրում երկու խաղ անցկացնելուց հետո Խոակին Կապառոսը երրորդ խաղում զգալիորեն փոխել էր մեր հավաքականի մեկնարկային կազմը, և այսօր խաղադաշտ դուրս եկան վեց նոր ֆուտբոլիստներ։ Առաջին կեսում Ուկրաինան միայն մեկ անգամ գոլային հնարավորություն ունեցավ, բայց մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն փրկեց թիմին։
Այնպես չէ, որ մեր հավաքականի մոտ ինչ–որ բան ստացվում էր հարձակման գծում։ Ինչպես նախորդ երկու խաղերում, մենք գործում էինք հակագրոհների հետ հույս կապելով և առանց գոլային պահերի։ Ուղղակի մրցակիցն էլ այնքան էլ դժվար խնդիրներ չէր առաջացնում մերոնց համար։ Առաջին կեսում մենք բավականին լավ էինք գործում խաղադաշտի կենտրոնում, որտեղ իրան շատ լավ էր զգում Արտակ Դաշյանը։ Կարելի է ասել, որ խաղում էինք այնքան, ինչքան կարող էինք, իսկ Ուկրաինան խաղում էր այնքան, ինչքան թույլ էր տալիս Հայաստանի հավաքականը։
Երկրորդ կեսում մենք սկսեցինք սեղմվել սեփական դարպասին։ Ուկրաինան արդեն ուներ խաղային և տարածքային առավելություն։ Հայաստանը պաշտպանվում էր ամբողջ թիմով։ Յուրչենկոն արդեն հաճախակի էր միջամտում խաղին։ Եվ ճնշումը հաջողություն բերեց ուկրաինացիներին։
Մեր հենակետայինները լրիվ ազատ գոտի էին տվել մրցակցին տուգանային հրապարակի մատույցներում, և Ռուսլան Մալինովսկին դիպուկ հարվածով գրավեց Յուրչենկոյի դարպասը։ Բաց թողած գոլից հետո մեր թիմը անսպասելի ակտիվացավ, սակայն ցանկալի հաջողության չհասավ։ Հակառակը` խաղի հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Ալեքսանդր Կարավաևի խփած գոլը վերացրեց խաղի հաղթողին որոշելու հարցը։ Իսկ պաշտպանությունում սխալից հետո մեր դարպասում հայտված երրորդ գնդակը գնահատական տվեց ուժերի հարաբերակցությանը։ Պարտվեցինք խոշոր հաշվով, ինչը, անկեղծ ասած, անակնկալ չէր, բայց միևնույն ժամանակ հանդիպման ընթացքն էլ նման հաշվով պարտություն չէր խոստանում մերոնց։
© AFP 2024 / JANEK SKARZYNSKIՀայաստան–Ուկրաինա հանդիպում
Украинские футболисты радуются третьему голу, забитому украинским защитником Виталием Миколенко (второй слева) во время футбольного матча Лиги наций УЕФА — Лиги B, группа 1 Украина — Армения в Лодзи (11 июня 2022). Польша - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Հայաստան–Ուկրաինա հանդիպում
Նշենք, որ Ուկրաինայի հետ խաղն անցկացվեց Լեհաստանի «Մեյսկի» մարզադաշտում, պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Երևանում։ Բայց մինչ այդ՝ հունիսի 14-ին, մեր ընտրանին Երևանում կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ։
Ուկրաինացի դարպասապահը Հայաստանի հետ խաղից հետո հեռանալու է հավաքականից
Լրահոս
0