00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի զինվորականները նոր սադրանք են նախապատրաստում Օդեսայում, որ մեղադրեն ՌԴ–ին․ ՊՆ

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Բաժանորդագրվել
Գեներալ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագիրը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ուկրաինան նոր սադրանք է նախապատրաստում Օդեսայում՝ ժանտախտի զոհերի գերեզմանների հատվածում: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավարությունը, Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 83-րդ կենտրոնի մասնագետների հետ միասին, հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստում պոտենցիալ վտանգավոր օբյեկտներին հարվածներ հասցնելու համար ռուսական զինված ուժերին մեղադրելու նպատակով, որի իրականացման արդյունքում կարող են տուժել Օդեսայի հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,-ասել է նա:
Միզինցևի խոսքով` քաղաքի խիտ բնակեցված շրջանում՝ շրջանային շտապօգնության տեխսպասարկման կայանի մոտ, որտեղ գտնվում է ժանտախտի զոհերի գերեզմանատունը, ուկրաինացի զինվորականները ծրագրում են հակաօդային պաշտպանության համալիր տեղադրել կամ դրա մանրակերտը: Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի կողմից տվյալ օբյեկտին հարված հասցնելու դեպքում ուկրաինական կողմը մտադիր է ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածել Օդեսայում կենսաբանական վտանգի առաջացման մասին, իբր՝ ՌԴ ԶՈւ մեղքով:
Ռուսաստանը շուրջ 29 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա
Բացի այդ, նշել Է գեներալը, ուկրաինացի զինվորականներն ու ազգային գումարտակների գրոհայինները ԴԺՀ-ի դպրոցներում, կրթական այլ հաստատություններում և քաղաքացիական արդյունաբերության օբյեկտներում տեղակայում են իրենց դիրքերը, ինչպես նաև ծանր սպառազինություն։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Սլավյանսկում, պատանի տեխնիկների կայարանի և №7 դպրոցի շենքերում (Էներգետիկների փողոց) կրակային դիրքեր են կահավորված և տեղակայված են Ուկրաինայի զինված կազմավորումների գրոհայինները, իսկ հարակից տարածքում՝ զրահատեխնիկան և հրետանային զենքերը»,-ասել է Միզինցևը:
Նույնատիպ իրավիճակ է նկատվում Դոբրոպոլիեում՝ գիշերօթիկ դպրոցում, թիվ 4 հատուկ դպրոցում և թիվ 5 վարժարանում, ինչպես նաև թիվ 7 հանրակրթական դպրոցում, Կլեբան-Բիկ գյուղի ջրամղիչ կայանի մոտ և հանրակրթական դպրոցի տարածքում:
«Կրամատորսկում՝ կահույքի ֆաբրիկայի տարածքում, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների շտաբ են տեղակայելու, իսկ հարակից տարածքում տեղակայված են կրակային դիրքեր, տեղադրված է հրետանի»,-պատմել է Միզինցևը:
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 2 ուկրաինական մարտական ինքնաթիռ ու 5 ԱԹՍ է խոցել
Միաժամանակ ուկրաինացի ազգայնականները կոշտ կերպով կասեցնում են տեղի բնակիչների՝ այդ բնակավայրերից անվտանգ շրջաններ տարհանվելու բոլոր փորձերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 107-րդ օրը։
Լրահոս
0