00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր վիրավորանքի համար այլևս չեն ազատազրկի, բայց կտուգանեն. գումարը փոքր չէ

© Sputnik / Aram NersesyanԿարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Կարեն Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիրավորանք հասցնելու պարագայում ազատ խոսքը չարաշահողները պարտավոր կլինեն վճարել փոխհատուցում մինչև 3.000.000 ՀՀ դրամի չափով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսի ծանր վիրավորանքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում։ Վիրավորանք հասցնելու պարագայում ազատ խոսքը չարաշահողները պարտավոր կլինեն վճարել փոխհատուցում մինչև 3.000.000 ՀՀ դրամի չափով»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Անդրեասյանը։
Նա ընդգծել է, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով:
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ կառավարության հետագա ժողովրդավարացման օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման գործիքակազմի:
Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ
Նախարարը շեշտել է, որ կառավարությունը նախատեսում է միջազգային լավագույն փորձը հաշվի առնող օրենսդրական միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նաև անձանց արժանապատվությունը, մասնավոր կյանքը, ազգային անվտանգությունը և այլ կարևոր արժեքներ ազատ արտահայտման չարաշահումներից:

«Չնայած այն հանգամանքին, որ ծանր վիրավորանքի համար նախատեսված չի լինելու քրեական պատասխանատվություն՝ սա չի նշանակում, որ մարդկանց արժանապատվությունը նվաստացնող հայտարարությունները մնալու են առանց իրավական լուրջ հետևանքների»,– նշել է Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ ներկայիս ՀՀ քրեական օրենսգրքով ծանր վիրավորանք հասցնելու համար պատասխանատվության ենթարկելու համար քրեական գործ է հարուցվում 137.1-րդ հոդվածով։
Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար ևս մեկ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
0