00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի ծախսերի գնահատումը հունից հանեց առողջապահության ներկա ու նախկին նախարարներին

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեից հատկացված 26.5 մլրդ դրամից շուրջ 3.5–ը ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ցանկում չներառված հիմնարկներին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 26.5 մլրդ դրամ։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ հաշվեքննիչ պալատի VII վարչության պետ Խաչիկ Փափազյանը` ներկայացնելով «ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» եզրակացությունը։
«Հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման և բուժման նպատակով անհրաժեշտ պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ։ Որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմներ»,– ասաց Փափազյանը։
Հաշվեքննիչ պալատի հաշվարկով` 1 պացիենտի բուժումը սահմանված ԲԿ–ներում միջինում արժեցել է 378 000 դրամ, իսկ կոնկրետ դեպքով պետության կողմից ֆինանսավորման պարագայում` 173 000։ Օրական արժեքը համապատասխանաբար կազմել է 37 000 դրամ և 34 000 դրամ։ Ընդ որում` դրա շուրջ 57 տոկոսն ուղղվել է բուժանձնակազմի աշխատավարձին, 27 տոկոսը` բժշկական ապրանքների ձեռքբերմանը, 4 տոկոսը` վերանորոգման ծախսերին։
«Վերապրոֆիլավորված ԲԿ–ներին հատկացվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից շուրջ 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող ԲԿ–ներում արձանագրվել է առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ։ 1 պացիենտի 1 համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր»,– ասաց ՀՊ ներկայացուցիչը։
Հաշվեքննիչ պալատի այս գնահատականներին հատկապես բուռն արձագանքեցին քննարկմանը մասնակցող ՔՊ–ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը։
Թորոսյանը, որը պաշտոնավարել է հենց համավարակային 2020թ–ին, ՀՊ–ի հաշվետվության հետ ոչ միայն չհամաձայնեց, այլև դրանում առկա որոշ ձևակերպումներ կեղծիք որակեց։
Իսկ տարբեր ԲԿ–ներում հաշվարկված ծախսերի տարբերությունները նախկին նախարարն այսկերպ բացատրեց. «Որովհետև մի տեղ ամբողջ հիվանդանոցն ենք վերցնում ու աշխատեցնում, իսկ մի այլ տեղ` մի բաժանմունքը։ Եվ մյուս բաժանմունքները շարունակում են իրենց տնտեսական գործունեությունը` շահույթ ապահովելով հիվանդանոցին։ Իսկ էս կարդացողը, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, թե մենք աջուձախ, առանց տնտեսելու փող ենք ծախսել»։
Ի հավելումն նախկին նախարարի մեկնաբանության` ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետվությունը բացահայտել է նաև դեպքեր, երբ գումար է ուղղվել այն բուժհիմնարկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային ցանկում ներառված չեն եղել։
Ջանջուղազյանի խոսքով` 26.5 մլրդ դրամից շուրջ 3.5–ը ուղղվել է հենց ցանկում չներառված հիմնարկներին։
Եղել են նաև դեպքեր, երբ կատարված ծախսերը հնարավոր չէ գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի հետ ունեցած ուղիղ կապի տեսակետից։
«Օրինակ` բակի 136 մլն դրամի բարեկարգումը ո՞ր չափով է նպաստել համավարակի բուժման և կանխարգելմանը, կարծում եմ` պետք է առնվազն հիմնավորվի»,– ասաց Ջանջուղազյանը։
Պարզվեց, որ վերանորոգված բակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ինն է։ Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ կոյուղին փտած էր, անհրաժեշտ էր այն նորոգել։
Սանձարձակները ներխուժեցին, նկարվեցին և գոհ գնացին. Անահիտ Ավանեսյանը` պատգամավորների մասին
ՀՊ նախագահը, սակայն, ուղղեց նախարարին` ասելով, որ խոսքը ոչ թե Նոր Նորքի հիվանդանոցի, այլ Քանաքեռ Զեյթունում գտնվող Միքայելյանի անվան ԲԿ–ի բակի մասին է։
Այստեղ վիճաբանությանը միջամտեց նախկին նախարարը` հիշեցնելով, որ գումարները հատկացվել են կոլեգիալ որոշումների արդյունքում, որոնց, նրա խոսքով, ներկա է եղել նաև Ատոմ Ջանջուղազյանը` այն ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնում։
Առողջապահության գործող նախարարն իր խոսքում չհերքեց նաև, որ բուժման գործընթացին զուգահեռ իրականացվել են նորոգման աշխատանքներ` նշելով, որ դրանք ուղիղ կապ ունեն պացիենտների համար պատշաճ պայմաններ ապահովելու հետ։
Ինչ վերաբերում է տոմոգրաֆիաների դիմաց ավել վճարումներին, նախարարը բացատրեց, որ անհրաժեշտության դեպքում ԲԿ–ն ավել վճարված գումարը վերադարձնում է։
«Հետագայում պատմագրերի քննության արդյունքում, եթե պարզվում է, որ ավել հետազոտություն է արվել, ԲԿ–ն դրա հաշվարկը հետ է վճարում բյուջե»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարն իր ելույթում նաև շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ արձագանքման պլանի նախագծման աշխատանքները մեկնարկել են 2020թ–ի հունվարից, ընդունվել` մարտին։ Եվ որ դրանք պարբերաբար վերանայվել են ԱՀԿ–ի պլաններին համահունչ։

«Հաշվեքննիչ պալատը չի արձանագրել, որ 2020թ–ին, ի տարբերություն ԵՄ շատ հարուստ, լուրջ առողջապահական համակարգեր ունեցող երկրների մեծ ֆինանսավորման, որոնք ունեին դեղորայքի, դիմակների խիստ պակասուրդ, բժիշկները չունեին դիմակ, Հայաստանում նման վիճակ չի եղել։ Ես չեմ ասում` սա պետք էր գովել, ամենևին, մենք արել ենք մեր աշխատանքը, և ես ուզում եմ գնահատվի` արդյունավետ էր դա, թե չէ։ Եվ այն ներդրումները, որ արվել են հանրային միջոցներից, ի վերջո հենց այդ նպատակին են ծառայել»,– ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք` Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը։
Լրահոս
0