https://arm.sputniknews.ru/20220610/karmir-diplvomy-mvoda-giteliqy-pakas-pvordzagety-khvosel-e-gerazancutjan-vkajakanneri-masin-43119085.html
Կարմիր դիպլոմը՝ մոդա, գիտելիքը՝ պակաս․ փորձագետը խոսել է գերազանցության վկայականների մասին
Կարմիր դիպլոմը՝ մոդա, գիտելիքը՝ պակաս․ փորձագետը խոսել է գերազանցության վկայականների մասին
Sputnik Արմենիա
Կրթության փորձագետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է գերազանցության վկայականների ու մեդալների արդիականության մասին։ 10.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-10T08:55+0400
2022-06-10T08:55+0400
2022-06-10T08:55+0400
ռադիո
պոդկաստ
հայաստան
աշակերտ
դպրոց
կարմիր դիպլոմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43101526_0:134:1600:1034_1920x0_80_0_0_ed06460a813d3c57e3834802601a160c.jpg
Կարմիր դիպլոմը՝ մոդա, գիտելիքը՝ պակաս․ փորձագետը՝ գերազանցության վկայականների մասին
Sputnik Արմենիա
Կարմիր դիպլոմը՝ մոդա, գիտելիքը՝ պակաս․ փորձագետը՝ գերազանցության վկայականների մասին
Կարմիր դիպլոմների ու մեդալների մշակույթը Հայաստանում իներցիայի ուժով շարունակում է գոյություն ունենալ, բայց շատ երկրներում այն կիրառությունից գրեթե հանված է։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով գերազանցության վկայականների ու մեդալների մասին, նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Կարեն Սարգսյանը։Այս հարցում, Սարգսյանի կարծիքով, պետք է աշխատանք տարվի թե՛ երեխաների ծնողների հետ, թե՛ իրավական դաշտում փոփոխությունների ուղղությամբ։ Այստեղ գործ ունենք մարդկանց վարքագծային տիրույթի հետ, որտեղ նրանց պետք է հասկացնել, որ կարմիր դիպլոմը չէ այն ցուցիչը, որն իրենց երեխայի համար հետագայում հավելյալ արժեք պիտի ստեղծի, այլ գիտելիքը։«Ավելի շատ կարծրատիպ է, որը նաև ձևավորում է (կարմիր դիպլոմի)] մոդան։ Տեսնում են, որ շատերը հետևում են դրան, ուզում են նրանց հետևից գնալ։ Չեմ ուզում բացառել, որ ընդհանրապես գիտելիքին տեղ չի տրվում մեդալակրի պարագայում, բայց հարցը շատ հարաբերական է»,-նշեց Սարգսյանը։Ծնողների հետ աշխատանքը, Սարգսյանի դիտարկմամբ, երկարաժամկետ է ու դրա ազդեցությանը շատ ավելի ուշ պետք է սպասել։ Այս գործում պետք է ներգրավված լինեն դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, դասղեկը, ուսումնական գծով համապատասխան ներկայացուցիչը, ովքեր աշխատում են այդ միջավայրում։ Նրանք պիտի աշխատեն ոչ թե օրենքով կամ որևէ պարտադրական ձևով, այլ ուղղակի ծնողների հետ շփվելիս կարևորեն ավելի շատ գիտելիքը, քան դրանից բխող գնահատականը։«Եթե ծնողը կենտրոնանա ոչ թե նրա վրա, որ երեխայի գնահատականները բարձր լինեն, այլ գիտելիքի բովանդակությունը, մենք կունենանք լրիվ այլ միջավայր»,֊ ասաց Սարգսյանը։Դիմորդների թվի մեծ փոփոխություն չկա. Հայաստանում մեկնարկել են միասնական քննություններըՄյուս կողմից էլ, փորձագետը կարծում է, որ պետությունը պետք է իրավական դաշտում փոփոխություններ անի, գուցե փոխի գնահատման մեխանիզմները կամ այդ գերազանցության մեդալների բովանդակությունը։ Օրինակ՝ կարելի է մեդալներ տրամադրել ոչ թե բացարձակ գերազանցության համար, այլ կոնկրետ առարկայում հաջողելու կամ էլ լավ վարք դրսևորելու համար։ Սրա հիմքում, Սարգսյանի տեսակետով, պետք է դրվի աշակերտին անհատական մոտեցումը, որտեղ ինքն էլ կկողմնորոշվի՝ որ ոլորտում է ինքն ավելի լավ դրսևորվում։Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս մշակույթը շարունակում է լինել իներցիայի ուժով, որոշ դեպքում նաև պահանջարկ բավարարել՝ կախված միջավայրից, սակայն բուն բովանդակային պրոցեսի մեջ դրանք անմիջապես վերանում են և կարևոր չեն դառնում։Նշենք, որ Հայաստանում Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43101526_0:0:1424:1068_1920x0_80_0_0_fc2e02d8209425afd5ed5f87694c8217.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք միջավայր կարմիր փորձագետ կարմիր դիպլոմ
աշխատանք միջավայր կարմիր փորձագետ կարմիր դիպլոմ
Կարմիր դիպլոմը՝ մոդա, գիտելիքը՝ պակաս․ փորձագետը խոսել է գերազանցության վկայականների մասին
Կրթության փորձագետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է գերազանցության վկայականների ու մեդալների արդիականության մասին։
Կարմիր դիպլոմների ու մեդալների մշակույթը Հայաստանում իներցիայի ուժով շարունակում է գոյություն ունենալ, բայց շատ երկրներում այն կիրառությունից գրեթե հանված է։
Sputnik Արմենիայի եթերում, խոսելով գերազանցության վկայականների ու մեդալների մասին, նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Կարեն Սարգսյանը։
«Աշխատանքային միջավայրում, որն ամբողջապես ուրիշ աշխարհ է, ջարդվում են բոլոր կարմիր գույները և մեդալները։ Ստացվում է՝ ունենք իրականություն, որը մի քանի անգամ առաջ է անցել և ունենք իներցիայի ուժ, որը շարունակում է լինել՝ բացառապես հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը»,- ասաց փորձագետը։
Այս հարցում, Սարգսյանի կարծիքով, պետք է աշխատանք տարվի թե՛ երեխաների ծնողների հետ, թե՛ իրավական դաշտում փոփոխությունների ուղղությամբ։ Այստեղ գործ ունենք մարդկանց վարքագծային տիրույթի հետ, որտեղ նրանց պետք է հասկացնել, որ կարմիր դիպլոմը չէ այն ցուցիչը, որն իրենց երեխայի համար հետագայում հավելյալ արժեք պիտի ստեղծի, այլ գիտելիքը։
«Ավելի շատ կարծրատիպ է, որը նաև ձևավորում է (կարմիր դիպլոմի)] մոդան։ Տեսնում են, որ շատերը հետևում են դրան, ուզում են նրանց հետևից գնալ։ Չեմ ուզում բացառել, որ ընդհանրապես գիտելիքին տեղ չի տրվում մեդալակրի պարագայում, բայց հարցը շատ հարաբերական է»,-նշեց Սարգսյանը։
Ծնողների հետ աշխատանքը, Սարգսյանի դիտարկմամբ, երկարաժամկետ է ու դրա ազդեցությանը շատ ավելի ուշ պետք է սպասել։ Այս գործում պետք է ներգրավված լինեն դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, դասղեկը, ուսումնական գծով համապատասխան ներկայացուցիչը, ովքեր աշխատում են այդ միջավայրում։ Նրանք պիտի աշխատեն ոչ թե օրենքով կամ որևէ պարտադրական ձևով, այլ ուղղակի ծնողների հետ շփվելիս կարևորեն ավելի շատ գիտելիքը, քան դրանից բխող գնահատականը։
«Եթե ծնողը կենտրոնանա ոչ թե նրա վրա, որ երեխայի գնահատականները բարձր լինեն, այլ գիտելիքի բովանդակությունը, մենք կունենանք լրիվ այլ միջավայր»,֊ ասաց Սարգսյանը։
Մյուս կողմից էլ, փորձագետը կարծում է, որ պետությունը պետք է իրավական դաշտում փոփոխություններ անի, գուցե փոխի գնահատման մեխանիզմները կամ այդ գերազանցության մեդալների բովանդակությունը։ Օրինակ՝ կարելի է մեդալներ տրամադրել ոչ թե բացարձակ գերազանցության համար, այլ կոնկրետ առարկայում հաջողելու կամ էլ լավ վարք դրսևորելու համար։ Սրա հիմքում, Սարգսյանի տեսակետով, պետք է դրվի աշակերտին անհատական մոտեցումը, որտեղ ինքն էլ կկողմնորոշվի՝ որ ոլորտում է ինքն ավելի լավ դրսևորվում։
«Երբ աշակերտը բացարձակ գերազանցիկ է, չի կողմնորոշվում, թե ուր ընդունվել, որովհետև ինքը, իր կարծիքով, կարող է ընդունվել ցանկացած տեղ, բայց երբ ասում ես այս նեղ տիրույթը քեզ ավելի համապատասխան է, դրան համապատասխան էլ նա կհայտնվի այն կրթական համակարգում, որտեղ պիտի լիներ»,- բացատրեց Սարգսյանը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս մշակույթը շարունակում է լինել իներցիայի ուժով, որոշ դեպքում նաև պահանջարկ բավարարել՝ կախված միջավայրից, սակայն բուն բովանդակային պրոցեսի մեջ դրանք անմիջապես վերանում են և կարևոր չեն դառնում։
Նշենք, որ Հայաստանում Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։