https://arm.sputniknews.ru/20220610/irani-mijukajin-banakcutjunnerum-hetqajl-ka-inchpes-e-da-azdum-hajastani-vra-43225259.html
Իրանի միջուկային բանակցություններում հետքայլ կա. ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի վրա
Իրանի միջուկային բանակցություններում հետքայլ կա. ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի վրա
Sputnik Արմենիա
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակի ու տարածաշրջանի երկրների վրա ազդեցության մասին։ 10.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-10T19:53+0400
2022-06-10T19:53+0400
2022-06-10T20:21+0400
ռադիո
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
ժաննա վարդանյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43223325_0:65:1600:965_1920x0_80_0_0_885a2c4d5ee7e4b6741a1e493bf57b26.jpg
Իրանի միջուկային բանակցություններում հետքայլ կա, ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի վրա
Sputnik Արմենիա
Իրանի միջուկային բանակցություններում հետքայլ կա, ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի վրա
Քանի դեռ Իրանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, տուժում են Հայաստանն ու տարածաշրջանի երկրները։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով անցնող շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում տեղի ունեցած իրադարձություններին։Իրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) համաձայնություն ունեին, որ Թեհրանը պետք է բացատրություն ներկայացներ միջուկային երեք օբյեկտում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ, իսկ եթե միջուկային համաձայնագիրը վերականգնվեր, կառույցին փոխանցեր որոշ օբյեկտների տեսախցիկների ձայնագրությունները։ Անցնող շաբաթվա ընթացքում ԱԷՄԳ-ից հայտնեցին, որ Իրանի տրամադրած բացատրությունները տեխնիկապես վստահելի չեն, ու բանաձև ընդունեցին Իրանի դեմ, իսկ Թեհրանը հայտարարեց՝ ի պատասխան անջատելու է գործունեությունը վերահսկող տեսախցիկների մի մասը։Այս ամենի հետևանքով, ըստ Վարդանյանի, հետքայլ է գրանցվում միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացում, ու եթե կողմերը շարունակեն զիջումների չգնալ, վերականգնման հավանականությունը մոտենում է զրոյի՝ հաշվի առնելով, որ բանակցությունները դեռ մարտից սառեցվել էին։ Վերջին հաշվով, սա բերում է նրան, որ Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։Իրանը կանջատի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները միջուկային օբյեկտներում«Գուցե սրա նպատակը հենց բանակցություններում Իրանին ճնշելն էր, բայց Իրանն էլ հանդես եկավ պատասխան քայլերով, այսինքն` երկու կողմն էլ կարծես շարունակում են կոշտ դիրքորոշում որդեգրել»,- նշեց Վարդանյանը։Ընդունված բանաձևին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, իրանագետի խոսքով, այդ երկու երկրներն էլ տարիներ շարունակ ավանդաբար դեմ են քվեարկել Իրանի դեմ ընդունվող բանաձևերին, բանակցություններում էլ այդ երկրները հանդես են եկել Իրանի դիրքորոշմանն աջակցելու տեսանկյունից, այսինքն` այս անգամ դեմ քվեարկելն էլ Արևմուտքի հետ ունեցած այս պահի լարվածության հետ կապ չունի։Միջուկային համաձայնագրի բանակցություններում այս հետքայլը կարծես նորից սրում է Իրան-Արևմուտք հարաբերությունները, իրանագետի բնորոշմամբ՝ դրանք միշտ են լարված։«Իրան-Արևմուտք հարաբերությունների մասին խոսելիս պետք է նկատի ունենանք, որ դրանք միշտ սրված են, ուղղակի ժամանակ առ ժամանակ գուցե ավելի են սրվում կամ թուլանում։ Իհարկե, այս պահին մենք նորից սրացում ենք նկատում»,- նշեց Վարդանյանը։Այս պայմաններում, երբ միջուկային համաձայնագիրը չի հաջողվում վերականգնել, և Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ, դրանց հետևանքների ազդեցությունը, Վարդանյանի դիտարկմամբ, զգում են նաև Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները։Օրինակ՝ Հայաստանն ու Իրանն ունեն համատեղ նախագծեր, որոնք պետք է ֆինանսավորի և իրականացնի Իրանը, սակայն արդեն տասնյակ տարիներ այդ ծրագրերը չեն իրականացվում։ Ծրագրերից են՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիր և այլն։ Չիրականացնելու պատճառը, ըստ Վարդանյանի, այն է, որ պատժամիջոցների պայմաններում Իրանը պարզապես չունի բավարար միջոցներ երկրից դուրս այլ նախագծեր ֆինանսավորելու համար, իսկ եղած միջոցները երբեմն չեն բավարարում նաև երկրի ներսում իր որոշ նախագծերի իրագործմանը։Հիշեցնենք, որ 2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր ստորագրեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրով իր պարտավորությունների փուլային կրճատման մասին և հրաժարվեց միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։Թրամփի հեռանալուց հետո՝ 2021թ․, համաձայնագիրը վերականգնելու ու ըստ այդմ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու բանակցություններ սկսվեցին, սակայն դրանք էլ կարծես սառեցվել են, ու կողմերը զիջումների չեն գնում։ Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43223325_179:0:1600:1066_1920x0_80_0_0_045a3a5854d39541f47ec8335de8d742.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, ժաննա վարդանյան, պոդկաստ, аудио
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, ժաննա վարդանյան, պոդկաստ, аудио
Իրանի միջուկային բանակցություններում հետքայլ կա. ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի վրա
19:53 10.06.2022 (Թարմացված է: 20:21 10.06.2022) Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակի ու տարածաշրջանի երկրների վրա ազդեցության մասին։
Քանի դեռ Իրանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, տուժում են
Հայաստանն ու տարածաշրջանի երկրները։
Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով անցնող շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում տեղի ունեցած իրադարձություններին։
«Սկսած տեխնիկական հարցերից, օրինակ՝ խնդիրներ են առաջանում Իրանի հետ բանկային գործարքներ կատարելիս, վերջացրած ավելի գլոբալ հարցերով, համատեղ ծրագրերին առնչվող խնդիրներ են լինում»,- ասաց Վարդանյանը՝ բացատրելով Իրանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցների ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա։
Իրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) համաձայնություն ունեին, որ Թեհրանը պետք է բացատրություն ներկայացներ միջուկային երեք օբյեկտում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ, իսկ եթե միջուկային համաձայնագիրը վերականգնվեր, կառույցին փոխանցեր որոշ օբյեկտների տեսախցիկների ձայնագրությունները։ Անցնող շաբաթվա ընթացքում ԱԷՄԳ-ից հայտնեցին, որ Իրանի տրամադրած բացատրությունները տեխնիկապես վստահելի չեն, ու բանաձև ընդունեցին Իրանի դեմ, իսկ Թեհրանը հայտարարեց՝ ի պատասխան անջատելու է գործունեությունը վերահսկող տեսախցիկների մի մասը։
Այս ամենի հետևանքով, ըստ Վարդանյանի, հետքայլ է գրանցվում միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացում, ու եթե կողմերը շարունակեն զիջումների չգնալ, վերականգնման հավանականությունը մոտենում է զրոյի՝ հաշվի առնելով, որ բանակցությունները դեռ մարտից սառեցվել էին։ Վերջին հաշվով, սա բերում է նրան, որ Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։
«Գուցե սրա նպատակը հենց բանակցություններում Իրանին ճնշելն էր, բայց Իրանն էլ հանդես եկավ պատասխան քայլերով, այսինքն` երկու կողմն էլ կարծես շարունակում են կոշտ դիրքորոշում որդեգրել»,- նշեց Վարդանյանը։
Ընդունված բանաձևին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, իրանագետի խոսքով, այդ երկու երկրներն էլ տարիներ շարունակ ավանդաբար դեմ են քվեարկել Իրանի դեմ ընդունվող բանաձևերին, բանակցություններում էլ այդ երկրները հանդես են եկել Իրանի դիրքորոշմանն աջակցելու տեսանկյունից, այսինքն` այս անգամ դեմ քվեարկելն էլ Արևմուտքի հետ ունեցած այս պահի լարվածության հետ կապ չունի։
Միջուկային համաձայնագրի բանակցություններում այս հետքայլը կարծես նորից սրում է Իրան-Արևմուտք հարաբերությունները, իրանագետի բնորոշմամբ՝ դրանք միշտ են լարված։
«Իրան-Արևմուտք հարաբերությունների մասին խոսելիս պետք է նկատի ունենանք, որ դրանք միշտ սրված են, ուղղակի ժամանակ առ ժամանակ գուցե ավելի են սրվում կամ թուլանում։ Իհարկե, այս պահին մենք նորից սրացում ենք նկատում»,- նշեց Վարդանյանը։
Այս պայմաններում, երբ միջուկային համաձայնագիրը չի հաջողվում վերականգնել, և Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ, դրանց հետևանքների ազդեցությունը, Վարդանյանի դիտարկմամբ, զգում են նաև
Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները։
Օրինակ՝
Հայաստանն ու Իրանն ունեն համատեղ նախագծեր, որոնք պետք է ֆինանսավորի և իրականացնի Իրանը, սակայն արդեն տասնյակ տարիներ այդ ծրագրերը չեն իրականացվում։ Ծրագրերից են՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիր և այլն։ Չիրականացնելու պատճառը, ըստ Վարդանյանի, այն է, որ պատժամիջոցների պայմաններում Իրանը պարզապես չունի բավարար միջոցներ երկրից դուրս այլ նախագծեր ֆինանսավորելու համար, իսկ եղած միջոցները երբեմն չեն բավարարում նաև երկրի ներսում իր որոշ նախագծերի իրագործմանը։
«Մի կողմից հետաձգվում են համատեղ նախագծերը, մյուս կողմից կա դրական գործոն, որ Իրանը շարունակելու է կենտրոնանալ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական, և այդ առումով մենք շարունակելու ենք լինել Իրանի ուշադրության կենտրոնում»,- հավելեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր ստորագրեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրով իր պարտավորությունների փուլային կրճատման մասին և հրաժարվեց միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Թրամփի հեռանալուց հետո՝ 2021թ․, համաձայնագիրը վերականգնելու ու ըստ այդմ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու բանակցություններ սկսվեցին, սակայն դրանք էլ կարծես սառեցվել են, ու կողմերը զիջումների չեն գնում։ Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։