https://arm.sputniknews.ru/20220610/datakhazy-kasharq-e-uzel-meghm-patizh-nshanakelu-hamar-abrahamjany-manramasner-e-hajtnum-43170219.html
Դատախազը կաշառք է ուզել մեղմ պատիժ նշանակելու համար. Աբրահամյանը մանրամասներ է հայտնում
Դատախազը կաշառք է ուզել մեղմ պատիժ նշանակելու համար. Աբրահամյանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել 2.5 միլիոն դրամ կաշառք վերցրած պաշտոնյային։ 10.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-10T09:43+0400
2022-06-10T09:43+0400
2022-06-10T09:59+0400
հայաստան
կաշառք
դատախազ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:94:1000:657_1920x0_80_0_0_b2d35f5a739ed5859b58118ec3321adf.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ին բերման են ենթարկել կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալը) և 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել hակակոռուպցիոն կոմիտե:Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել ոչ միայն Կ․Ն․-ին, այլև մյուս անձանց։Պոլիկլինիկայի տնօրենը թերապևտներից 12 միլիոն դրամից ավել կաշառք է ստացել. ոստիկանություն
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:0:1000:750_1920x0_80_0_0_4e1df2369a9dd48c07ec3fcff16b16c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շենգավիթ դատախազ կաշառք
Դատախազը կաշառք է ուզել մեղմ պատիժ նշանակելու համար. Աբրահամյանը մանրամասներ է հայտնում
09:43 10.06.2022 (Թարմացված է: 09:59 10.06.2022) ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել 2.5 միլիոն դրամ կաշառք վերցրած պաշտոնյային։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ին բերման են ենթարկել կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ԱԱԾ–ի կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ տվյալներ են ստացվել, որ Կ․Ն․-ն Արմավիրի առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրգործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է 2. 5 մլն դրամ կաշառք»,– գրել է Աբրահամյանը
ֆեյսբուքյան իր էջում։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալը) և 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել hակակոռուպցիոն կոմիտե:
Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել ոչ միայն Կ․Ն․-ին, այլև մյուս անձանց։