00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արշակյանը Շվիդկոյի հետ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել

© Photo : official site of the Parliament of RAՀակոբ Արշակյանն ու Միխայիլ Շվիդկոյը
Հակոբ Արշակյանն ու Միխայիլ Շվիդկոյը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Հակոբ Արշակյանն ու Միխայիլ Շվիդկոյը
Բաժանորդագրվել
Հանդիպմանը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Շվիդկոյի խոսքով` իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
© Photo : official site of the Parliament of RAՀակոբ Արշակյան
Вице-спикер НС Акоп Аршакян принял специального представителя президента РФ по международному культурному сотрудничеству, бывшего министра культуры РФ Михаила Швыдко (10 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Հակոբ Արշակյան
Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը:
Միխայիլ Շվիդկոյը ևս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը և հավելել, որ երկու երկրների միջև ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը: Այս հարցում նա ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը:

Քննարկվել են նաև հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
© Photo : official site of the Parliament of RAՄիխայիլ Շվիդկոյ
Вице-спикер НС Акоп Аршакян принял специального представителя президента РФ по международному культурному сотрудничеству, бывшего министра культуры РФ Михаила Швыдко (10 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Միխայիլ Շվիդկոյ
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Լրահոս
0