https://arm.sputniknews.ru/20220609/rdn-qajler-e-dzernarkum-hajastanum-rusakan-dprvocneri-tivn-avelacnelu-hamar-lavrvov-43113329.html
ՌԴ–ն քայլեր է ձեռնարկում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու համար. Լավրով
ՌԴ–ն քայլեր է ձեռնարկում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու համար. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը խոսեց հայ-ռուսական համագործակցության շրջանակում այս տարի նախատեսված միջոցառումների մասին: 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T14:51+0400
2022-06-09T14:51+0400
2022-06-09T14:54+0400
հայաստան
ռուսաստան
դպրոց
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/2107/69/21076982_0:85:1600:985_1920x0_80_0_0_3e2feb394c42ba78052478e094ab77fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։Նրա խոսքով՝ 2022-ին նախատեսվում է տնտեսական համագործակցության հերթական նստաշրջանն անցկացնել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նաև միջտարածաշրջանային, երիտասարդական համաժողովներ են նախատեսված, Երևանի կենտրոնում տեղադրվելու է «Ռուս-հայկական բարեկամություն. դարավոր միասնություն» հուշարձանը:Ռուսաստանում հունիսի 10-ից մեկնարկելու են ՀՀ մշակույթի օրերը, իսկ երկրորդ կիսամյակում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն ՀՀ–ում ։«Այս ճանաչողական ակցիաները մեր հնագույն մշակույթների հետագա հարստացման հնարավորություն են ստեղծում»,– ասաց Լավրովը։Ստեփանակերտում Պուշկինյան փառատոն է անցկացվելՆրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, ինչպես նաև տնտեսության մեջ ներդրողը: Երևանն ու Մոսկվան ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան, բարձր տեխնոլոգիաները։ Կողմերը մտադիր են խրախուսել գործարար առաքելությունների ու գործարար համաժողովների անցկացման պրակտիկան:Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ում պաշտպանել է ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու գաղափարը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2107/69/21076982_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4a0008863f49d9e04cba8b519d53aade.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դպրոց, սերգեյ լավրով
հայաստան, ռուսաստան, դպրոց, սերգեյ լավրով
ՌԴ–ն քայլեր է ձեռնարկում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու համար. Լավրով
14:51 09.06.2022 (Թարմացված է: 14:54 09.06.2022) ՌԴ արտգործնախարարը խոսեց հայ-ռուսական համագործակցության շրջանակում այս տարի նախատեսված միջոցառումների մասին:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք պահպանում և ամրապնդում ենք հանրակրթական, գիտական և լեզվական միջավայրը։ Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները՝ աշխատում ենք հանրապետությունում ռուսական դպրոցների քանակի ավելացման ուղղությամբ, օգնում ենք ռուսաց լեզվի հայազգի ուսուցիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև ռուսական բուհերում ուսանելու ցանկություն ունեցողների համար չափաքանակների ավելացման հարցում»,- ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ 2022-ին նախատեսվում է տնտեսական համագործակցության հերթական նստաշրջանն անցկացնել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նաև միջտարածաշրջանային, երիտասարդական համաժողովներ են նախատեսված, Երևանի կենտրոնում տեղադրվելու է «Ռուս-հայկական բարեկամություն. դարավոր միասնություն» հուշարձանը:
Ռուսաստանում հունիսի 10-ից մեկնարկելու են ՀՀ մշակույթի օրերը, իսկ երկրորդ կիսամյակում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն ՀՀ–ում ։
«Այս ճանաչողական ակցիաները մեր հնագույն մշակույթների հետագա հարստացման հնարավորություն են ստեղծում»,– ասաց Լավրովը։
Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, ինչպես նաև տնտեսության մեջ ներդրողը: Երևանն ու Մոսկվան ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան, բարձր տեխնոլոգիաները։ Կողմերը մտադիր են խրախուսել գործարար առաքելությունների ու գործարար համաժողովների անցկացման պրակտիկան: