https://arm.sputniknews.ru/20220609/pvokhvarchapety-handipel-e-hajastanum-otarerkrja-nerdrumnervov-ynkerutjunneri-ghekavarnerin-43082384.html
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է օտարերկրյա ներդրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարներին
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է օտարերկրյա ներդրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարներին
Sputnik Արմենիա
Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ներդրումային ոլորտում խնդիրների լուծման միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T09:39+0400
2022-06-09T09:39+0400
2022-06-09T11:27+0400
փոխվարչապետ
ներդրում
հայաստան
հանդիպում
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43082729_0:0:700:395_1920x0_80_0_0_add402f519426ef77fded5b63ca49561.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը` հավելելով, որ փոխվարչապետը «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ։Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2021թ-ին Հայաստանում իրականացված ներդրումների ծավալը 2020թ-ի ճգնաժամային տարվա համեմատ ավելացել է 742.4 մլն դոլարով` նախորդ տարվա 416.9 մլն-ի փոխարեն, կազմելով 1 մլրդ 159.3 մլն դոլար։ 1 մլրդ 159.3 մլն դոլարից 435.8 միլիոնն օտարարերկրյա ներդրումներն են։Հայաստանի օտարերկրյա ներդրողների ցանկում 2021-ին առաջին հորիզոնականում եղել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, որը ՀՀ-ին տարբեր ծրագրերով տրամադրել է 143 մլն դոլար, երկրորդը Գերմանիան է (118.7 մլն դոլար), երրորդը` Ռուսաստանը (69 մլն դոլար), չորրորդ տեղում Իտալիան է (51 մլն դոլար), հինգերորդը` Արգենտինան (30,8 մլն դոլար)։ Իրանը ՀՀ օտարերակրյա ներդրող երկրների շարքում վեցերորդն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43082729_0:0:700:525_1920x0_80_0_0_ec18011dde9c280a264fbc4c59738dc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոխվարչապետ, ներդրում, հայաստան, հանդիպում, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
փոխվարչապետ, ներդրում, հայաստան, հանդիպում, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է օտարերկրյա ներդրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարներին
09:39 09.06.2022 (Թարմացված է: 11:27 09.06.2022) Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ներդրումային ոլորտում խնդիրների լուծման միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
կառավարության լրատվական ծառայությունը` հավելելով, որ փոխվարչապետը «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ։
«Փոխվարչապետը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2021թ-ին
Հայաստանում իրականացված ներդրումների ծավալը 2020թ-ի ճգնաժամային տարվա համեմատ ավելացել է 742.4 մլն դոլարով` նախորդ տարվա 416.9 մլն-ի փոխարեն, կազմելով 1 մլրդ 159.3 մլն դոլար։ 1 մլրդ 159.3 մլն դոլարից 435.8 միլիոնն օտարարերկրյա ներդրումներն են։
Հայաստանի օտարերկրյա ներդրողների ցանկում 2021-ին առաջին հորիզոնականում եղել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, որը ՀՀ-ին տարբեր ծրագրերով տրամադրել է 143 մլն դոլար, երկրորդը Գերմանիան է (118.7 մլն դոլար), երրորդը` Ռուսաստանը (69 մլն դոլար), չորրորդ տեղում Իտալիան է (51 մլն դոլար), հինգերորդը` Արգենտինան (30,8 մլն դոլար)։ Իրանը ՀՀ օտարերակրյա ներդրող երկրների շարքում վեցերորդն է։