https://arm.sputniknews.ru/20220609/petutjuny-kmari-sahmanamerdz-gjugherum-tun-karucvogh-andzanc-hipvoteqajin-varky-43090076.html
Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը
Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը
Sputnik Արմենիա
Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի: 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T11:29+0400
2022-06-09T11:29+0400
2022-06-09T15:41+0400
հայաստան
հիփոթեքային վարկ
հհ կառավարություն
սահմանամերձ գյուղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36204901_0:84:1600:984_1920x0_80_0_0_26bcd0bfc6f6b68e4b2a6ec1773e59ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը։Նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական տուն կառուցելու դեպքում։Վարկերն աճում են, մարդկանց եկամուտը՝ նվազում. մասնագետը մեկնաբանում է ստեղծված իրավիճակը«Սա ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է։ Մարզային և մասնավորապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում վարկային բեռը թեթևացնելով` ընտանիքներին հնարավորություն կընձեռվի անհատական բնակելի տուն կառուցել իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է»,– նշեց Մկրտչյանը։Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թ. կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։Հիփոթեքային աջակցության տեսակները երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների համարՀայաստանում կա 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36204901_88:0:1512:1068_1920x0_80_0_0_540a060c152bc0af60dc85a8a497ef6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն, սահմանամերձ գյուղեր
հայաստան, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն, սահմանամերձ գյուղեր
Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը
11:29 09.06.2022 (Թարմացված է: 15:41 09.06.2022) Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը։
Նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական տուն կառուցելու դեպքում։
«Սա ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է։ Մարզային և մասնավորապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում վարկային բեռը թեթևացնելով` ընտանիքներին հնարավորություն կընձեռվի անհատական բնակելի տուն կառուցել իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է»,– նշեց Մկրտչյանը։
Աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազար դրամ։
Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թ. կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։
Հայաստանում կա 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում: