https://arm.sputniknews.ru/20220609/nasa-n-kusumnasiri-erknqum-hajtnvats-anhajt-objektnery-dranc-tsagumy-parzelu-hamar-43166665.html
NASA-ն կուսումնասիրի երկնքում հայտնված անհայտ օբյեկտները դրանց ծագումը պարզելու համար
NASA-ն կուսումնասիրի երկնքում հայտնված անհայտ օբյեկտները դրանց ծագումը պարզելու համար
Sputnik Արմենիա
Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին և չի կարող բացատրել այդ օբյեկտների ծագումն... 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T22:35+0400
2022-06-09T22:35+0400
2022-06-09T22:37+0400
ամն
չբացահայտված թռչող օբյեկտ (չթօ)
ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541026_0:160:3073:1888_1920x0_80_0_0_df939ce4941ccf4e7599dec962cb823a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. NASA-ն կուսումնասիրի «անհայտ թռչող ֆենոմենների» մասին տվյալները, որ պատասխանի դրանց ծագման մասին հարցին։ Տեղեկությունը հայտնել է NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուխենը:NASA-ն հայտնել է, որ գերատեսչության մասնագետների խումբը կուսումնասիրի անհայտ թռչող օբյեկտների ֆենոմենը: Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին, որոնց ծագումն ու բնույթը չի կարող բացատրել:Պատասխանելով հարցին, թե արդյոք NASA-ն լիովին բացառում է հնարավորությունը, որ անհայտ երևույթները ոչ երկրային քաղաքակրթության օրինակներ են` NASA-ի ներկայացուցիչն ասել է` չգիտեմ:NASA-ի ուսումնասիրած տվյալները գաղտնի են այն պատճառով, որ այդ թեման, ինչպես հայտնել են գերատեսչությունից, հետաքրքրություն է ներկայացնում ազգային ու մթնոլորտի անվտանգության համար: «Իմանալը, թե այդ երևույթներից որոնք են բնական բնույթ կրում, կարևորագույն քայլ է այդ ֆենոմենների նվազեցման հնարավորությունները հասկանալու համար, նաև թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտնել է NASA-ն:Մայիսին Պենտագոնը Կոնգրեսի անդամներին ներկայացրել էր «անհայտ թռչող ֆենոմենների» տեսագրությունները։ Պենտագոնը խոստացել է, որ նման օբյեկտների մասին դիմումատուներն այլևս ծաղրի չեն ենթարկվի։Ավելի քան 50 տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությունն ավարտել էր երկնքում չնույնականացված անոմալիաների ուսումնասիրման նախագիծը՝ առաջարկելով քննարկման առարկան անվանել անհայտ թռչող ֆենոմեններ:ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541026_170:0:2901:2048_1920x0_80_0_0_e4a82eefab493d34c84b4d61ec3aba08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, չբացահայտված թռչող օբյեկտ (չթօ), ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
ամն, չբացահայտված թռչող օբյեկտ (չթօ), ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
NASA-ն կուսումնասիրի երկնքում հայտնված անհայտ օբյեկտները դրանց ծագումը պարզելու համար
22:35 09.06.2022 (Թարմացված է: 22:37 09.06.2022) Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին և չի կարող բացատրել այդ օբյեկտների ծագումն ու էությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. NASA-ն կուսումնասիրի «անհայտ թռչող ֆենոմենների» մասին տվյալները, որ պատասխանի դրանց ծագման մասին հարցին։ Տեղեկությունը հայտնել է NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուխենը:
NASA-ն հայտնել է, որ գերատեսչության մասնագետների խումբը կուսումնասիրի անհայտ թռչող օբյեկտների ֆենոմենը: Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին, որոնց ծագումն ու բնույթը չի կարող բացատրել:
«Երբեք մի թերագնահատեք բնության հնարավորությունները», - ասել է Զուրբուխենը: Գերատեսչությունում ընդգծել են, որ այսօրվա դրությամբ «չկան վկայություններ այն մասին, որ անհայտ թռչող ֆենոմենները ոչ երկրային ծագում ունեն»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք NASA-ն լիովին բացառում է հնարավորությունը, որ անհայտ երևույթները ոչ երկրային քաղաքակրթության օրինակներ են` NASA-ի ներկայացուցիչն ասել է` չգիտեմ:
NASA-ի ուսումնասիրած տվյալները գաղտնի են այն պատճառով, որ այդ թեման, ինչպես հայտնել են գերատեսչությունից, հետաքրքրություն է ներկայացնում ազգային ու մթնոլորտի անվտանգության համար: «Իմանալը, թե այդ երևույթներից որոնք են բնական բնույթ կրում, կարևորագույն քայլ է այդ ֆենոմենների նվազեցման հնարավորությունները հասկանալու համար, նաև թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտնել է NASA-ն:
Մայիսին Պենտագոնը Կոնգրեսի անդամներին ներկայացրել էր «անհայտ թռչող ֆենոմենների» տեսագրությունները։ Պենտագոնը խոստացել է, որ նման օբյեկտների մասին դիմումատուներն այլևս ծաղրի չեն ենթարկվի։
Ավելի քան 50 տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությունն ավարտել էր երկնքում չնույնականացված անոմալիաների ուսումնասիրման նախագիծը՝ առաջարկելով քննարկման առարկան անվանել անհայտ թռչող ֆենոմեններ: