00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մեր բաժինը խաղացել ենք. լեգենդները դիտարժան ֆուտբոլ են խոստանում Երևանում

© Sputnik / Andranik GhazaryanԽորեն Հովհաննիսյան
Խորեն Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Խորեն Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Խորեն Հովհաննիսյանն ու Օթարի Գաբելիան համոզված են, որ Հայաստանում և Վրաստանում անպայման կլինի ֆուտբոլի նոր վերածնունդ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հունիսի 16-ին ֆուտբոլասերները Երևանում ականատես կլինեն դիտարժան ու հետաքրքիր մրցախաղի, քանի որ դաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, որոնք տարիներ շարունակ ճանաչում են բերել վրացական ու հայկական ֆուտբոլին, նպաստել են իրենց երկրների հեղինակության բարձրացմանը, հանդես են եկել արտասահմանյան առաջնակարգ ակումբներում և ունեցել արժանապատիվ կարիերա։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց միջազգային կարգի սպորտի վարպետ, Երևանի «Արարատի» նախկին ավագ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Երևանում կկայանա Հայաստանի և Վրաստանի վետերան ֆուտբոլիստների հավաքականների մրցախաղը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հրաժեշտի հանդիպում կանցկացնեն վերջերս կարիերան ավարտած ֆուտբոլիստները։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանքեր է գործադրում այս մարզաձևը զարգացնելու ուղղությամբ, և վետերան ֆուտբոլիստների հանդիպման կազմակերպումը նույնպես լավ խթան կհանդիսանա։ Մենք խաղացել ենք մեր բաժին ֆուտբոլը, հիմա հերթը երիտասարդներինն է` «երիտասարդ վետերաններինը»։ Մենք ակտիվորեն կերկրպագենք նրանց», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` վրացական ֆուտբոլում միշտ հանդես են եկել բարձրակարգ վարպետներ, ու թեև վերջին շրջանում վրացի ֆուտբոլիստներն ավելի շատ են ընդգրկվել արտասահմանյան տիտղոսակիր ակումբներում, քան հայ մարզիկները, սակայն Հայաստանում էլ է այդ առումով դրական տեղաշարժ եղել, և հիմա պետական մակարդակով ավելի մեծ ուշադրություն է հատկացվում ֆուտբոլի զարգացմանը։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի ազգային հավաքականում նույնպես հանդես են եկել հայտնի ֆուտբոլիստներ, որոնց մարզասերները մեծարել են անձնուրաց խաղի համար։
Ըստ հանրահայտ ֆուտբոլիստի` հիմա մեր հավաքականում տեղի է ունենում սերնդափոխություն, որն անպայման դրական արդյունք կտա։ Նա ընդգծեց, որ երբ իրենք խաղում էին, չէին մտածում գումարների մասին, ամեն ինչ տալիս էին խաղին, և հիմա շատ լավ կլինի, որ մերօրյա ֆուտբոլիստների համար գլխավոր մոտիվացիան լինի խաղն ու հաղթանակը, ոչ թե փողը։
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ լավագույն դարպասապահ (1979 թ.), ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթակիր Օթարի Գաբելիան իր հերթին նշեց, որ Հայաստանում և Վրաստանում անպայման կլինի ֆուտբոլի նոր վերածնունդ, որովհետև երկուսն էլ ֆուտբոլային պետություններ են, և չնայած վերջին շրջանում գրանցվել է որոշակի նահանջ, սակայն պետք է համբերել ու շնորհալի ֆուտբոլիստների նոր սերունդ նախապատրաստել։
© Sputnik / Andranik GhazaryanՕթարի Գաբելիան և Խորեն Հովհաննիսյանը
Хорен Оганесян во время телемоста по теме футбола (9 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Օթարի Գաբելիան և Խորեն Հովհաննիսյանը
Լեգենդար ֆուտբոլիստներն անդրադարձան նաև խորհրդային տարիների կովկասյան «դերբիին»` «Դինամոյի» և «Արարատի» անողոք մրցակցությանը` նշելով, որ մարզադաշտում իրենք իսկապես անհաշտ մրցակիցներ էին, սակայն հանդիպումներից հետո կրկին միմյանց վերաբերվում էին ընկերաբար։ Թեև շատ տարիներ են անցել, բայց ընկերությունն ավելի է սերտացել. միասին բազմաթիվ միջոցառումներ են նշել, և այդ համատեքստում փոխադարձ այցերն արդեն դարձել են սովորական երևույթ։

Խոսելով երկու երկրների միջև ֆուտբոլային կապերի ամրապնդման մասին` լեգենդար վարպետները կարևորեցին երկուստեք ինտեգրացիայի հետագա խորացումը, համատեղ ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպումը, որոնք կարող են և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում նպաստել ֆուտբոլի զարգացմանը` հատկապես մատաղ սերնդի ֆուտբոլիստների համար դառնալով հետագա առաջընթացի հարթակ։ Այդ մրցաշարերը կնպաստեն նաև նոր տաղանդների ի հայտ գալուն, առավել ևս, որ «Դինամոն» և «Արարատը» ժամանակին դրա համար պարարտ հող են ստեղծել։ Ըստ այդմ` պետք է աշխատել նաև հայկական և վրացական ակումբների մասնակցությամբ միջազգային ներկայացուցչական մրցաշարեր կազմակերպելու ուղղությամբ։

Հովհաննիսյանը շեշտեց, որ թեև հայաստանյան ֆուտբոլային ակադեմիաներում կան բազմաթիվ խոստումնալից, շնորհաշատ պատանիներ, սակայն շատերի մոտ 14 տարեկանում նկատվում է արգելակում, հետևաբար նրանց առաջընթացի մասին պետք է մտածել հենց այդ հասակից և ճիշտ ուղղորդել մեծ ֆուտբոլում, իսկ այդ ճանապարհին միանշանակ օգտակար կլինեն համատեղ ուժերով կազմակերպվելիք մրցաշարերը։
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հրապարակել էր հունիսի 16-ին կայանալիք խաղի մասնակիցների ցանկը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը , Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը։ Թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին։
Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:
Լրահոս
0