00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ էր անում Լին Թրեյսին ԱԳՆ-ում Լավրով–Միրզոյան հանդիպումից առաջ

Քաղաքագետ․ Թրեյսին Լավրով–Միրզոյան հանդիպումից առաջ փորձում էր վերջին հրահանգները տալ հայկական կողմին
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսին, ինչպես նաև նրանց հանդիպումից առաջ ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանի ԱԳՆ կատարած այցին։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը ԱԳՆ, հավանաբար, եղել է սեփական նախաձեռնությամբ` գուցե թելադրված Վաշինգտոնից, և հենց այդ պատճառով էլ Լավրով–Միրզոյան հանդիպումից առաջ փութաջանորեն փորձում էր որոշակի շտկումներ մտցնել և վերջին հրահանգները տալ հայկական կողմի պատասխանատուներին, սակայն դատելով Լավրովի հայտարարությունից` այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունեցել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Դատելով Լավրովի և Միրզոյանի համատեղ ասուլիսից` պետք է ասել, որ կային ԱՄՆ–ին մտահոգող հարցեր, որոնք, ամենայն հավանականությամբ, վերջին պահին էին ամերիկյան կողմին հայտնի դարձել, ինչը խոսում է այն մասին, որ միգուցե օրակարգում փոփոխություններ արվել են հանդիպումից րոպեներ առաջ։ Սա է պատճառը, որ ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանն այդքան փութաջանորեն շարժվեց ԱԳՆ` փորձելով տեղում ստանալ իրեն անհասկանալի հարցերի պատասխանները,– նշեց միջազգայնագետը։

Բալասանյանի խոսքով` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերներին հավանաբար հասկացրեց, որ հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է բացարձակապես ՌԴ–ի տիրույթում։

«Փառուխ գյուղի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունը դեմարկացիայի գործընթացի համատքեստում ինքնին հետաքրքիր էր, որովհետև բովանդակ Արևմուտքի հետ նախապես գծված օրակարգում բրյուսելյան հանդիպումներից հետո, հավանաբար, փոփոխություններ են կատարվել, որոնք դուրս են մնում նույն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի վերահսկողությունից»,–ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` Արևմուտքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը լինի այնպիսին, որ դժգոհություն առաջացնի ռուսական կողմում, որովհետև հասկանում են, որ այլևս գործնական ազդեցություն չունեն այդ համաձայնագրի վրա։
Միջազգայնագետի գնահատմամբ` ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ Արևմուտքն այսօր ցայտնոտի մեջ է ոչ միայն ուկրաինական ճակատում, այլև հետխորհրդային ողջ տարածքում, հետևաբար ռուսական կողմը պարզապես հետևելու է այն սխալներին, որոնք հաջորդաբար թույլ է տալիս Արևմուտքը։
Ըստ նրա` Արցախում ռուս խաղաղապահներ են, սահմանագծման ու սահմանազատման քարտեզները գծվում են ՌԴ պաշտպանության նախարարությունում, ԳՇ–ում, ինչի մասին բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահը, ուստի որևէ այլ երկիր, քան ՌԴ–ն, չի կարող ունենալ որոշիչ ձայնի իրավունք սահմանի վերջնական կարգավորման և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործում։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է հայաստանյան իր գործընկերոջ հետ, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Լավրով–Միրզոյան հանդիպումից առաջ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մտնում ՀՀ ԱԳՆ շենք։
Լրահոս
0