00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բաժանորդագրվել
Շոտլանդիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին երբեք չէր խաղացել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերում։ Այս թիմերի առաջին խաղում ֆավորիտը համարվում էր Սթիվ Քլարկի թիմը, բայց բոլորը շատ լավ հիշում էին, որ մերոնք կարող են անակնկալ մատուցել։ Ինչպես պարզվեց, առանց մաքուր հարձակվողի միշտ չէ, որ հնարավոր է հաղթել։
Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ խաղում պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն 0։2 հաշվով։
Հորդառատ անձրևի պայմաններում մեր հավաքականի համար է՛լ ավելի դժվար ընթացք ստացավ Շոտլանդիայի հետ հանդիպումը։ Խաղի մեկնարկում շոտլանդացիները զգալի առավելություն ունեին, և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ։
Հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին 15 րոպեների ընթացքում հետ մղել մրցակցի գրոհները՝ անառիկ պահելով դարպասը։ Շոտլանդիայի հարձակողական թափը մի փոքր նվազեց։ Ու մենք գնդակ ընդունեցինք սեփական դարպասը այն ժամանակ, երբ վատ բան չէինք կանխատեսում հերթական գրոհի ժամանակ։ Զուտ բրիտանական ոճով Ստյուարտ Արմսթրոնգը «կախեց» գնդակը դեպի մեր տուգանային հրապարակ, որտեղ երկրորդ հարկում Կամո Հովհաննիսյանի հետ պայքարում հաղթելով՝ Էնտոնի Ռոլսթոնը գլխի հարվածով բացեց հաշիվը։
Խփած գոլից հետո դաշտի տերերը ոգևորվեցին, բայց չնետվեցին առաջ հաջողությունը զարգացնելու համար։ Եվ նորից ոչ մի վտանգ չկանխատեսվող իրավիճակում մենք երկրորդ գնդակն ընդունեցինք սեփական դարպասը։ Անկյունայինից հետևած փոխանցումից հետո Սքոթ Մակկենան նորից գլխի հարվածով կրկնապատկեց Շոտլանդիայի առավելությունը։
Երկրորդ կեսում մեր թիմի կազմում միանգամից երեք փոփոխություն տեղի ունեցավ։ Կապառոսը փորձում էր թարմացնել ոչ միայն կազմը, այլ նաև խաղը։ Սակայն մեծ հաշվով մեր ընտրանու գործողություններում էական ոչ մի բան չփոխվեց։ Աննշան հնարավորություններ առջևի գծում և ծանրաբեռնված աշխատանք՝ պաշտպանությունում։ Սա էր Հայաստանի հավաքականի խաղային ընդհանուր պատկերը այս հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա անընդմեջ երկրորդ հանդիպումն է անցկացնելու. Լեհաստանի Լոձ քաղաքի Մեյս մարզադաշտում մրցելու է Ուկրաինայի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 14-ին մեր ընտրանին Երևանում պատասխան խաղն է անցկացնելու Շոտլանդիայի հավաքականի հետ։
Լրահոս
0