00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրոհայինները հարյուրավոր քաղաքացիական անձանց են պահում Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը
ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ազգայնականներն ականապատել են քիմիապես վտանգավոր նյութերով տարաները, որոնք պատրաստվում են պայթեցնել նահանջի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Գրոհայինները Սևերոդոնեցկի հարյուրավոր բնակիչների են պահում տեղի «Ազոտ» գործարանում, նրանք ականապատել են քիմիկատներով լի տարաները: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկում, «Ազոտ» գործարանի ստորգետնյա կառույցներում Ուկրաինայի զինված ուժերի գրոհայինները բռնությամբ պահում են քաղաքի հարյուրավոր բնակիչների ու ձեռնարկության աշխատակիցների», - ասել է նա:
Միզինցևի խոսքով՝ ազգայնականներն ականապատել են քիմիապես վտանգավոր նյութերով տարաները, որոնք պատրաստվում են պայթեցնել նահանջի ժամանակ:
Բացի այդ, գեներալի խոսքով, ուկրաինացի զինվորականները հրետանի ու ՀԿՌՀ-ներ են տեղակայել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրամատորսկի «Կոնդիցիոներ» գործարանում ու աշխատակիցներին բռնությամբ պահում են ձեռնարկության տարածքներում:
Միևնույն ժամանակ, անցած օրվա ընթացքում Ուկրաինայի և Դոնբասի վտանգավոր շրջաններից Ռուսաստան առանց Կիևի մասնակցության տարհանվել է ավելի քան 20,7 հազար մարդ:

«Չնայած պաշտոնական Կիևի ստեղծած բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանության մասնակցության Ուկրաինայի վտանգավոր շրջաններից ու Դոնբասի հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 20 հազար 733 մարդ, այդ թվում՝ 2880 երեխա։ Իսկ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր՝ 1 751 289 մարդ, որոնցից 281 819-ը երեխաներ են»,- ասել է Միզինցևը:

Նրա խոսքով՝ ՌԴ պետական սահմանը հատել է 255 806 միավոր անձնական ավտոմոբիլային տրանսպորտ, անցած օրվա ընթացքում՝ 3777 միավոր:
Նա նշել է, որ արդեն 1138 մարդասիրական ակցիա է անցկացվել։ Դրանցից ութը անցած օրվա ընթացքում իրականացվել են ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում, Խարկովի և Խերսոնի մարզերում: Խաղաղ բնակչությանը փոխանցվել է 537 տոննա մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։
Լրահոս
0