https://arm.sputniknews.ru/20220609/gjughmterq-mtervogh-kazmakerputjunneri-subsidavvorman-tsragrum-pvopvokhutjunner-arvecin-43097451.html
Պտուղ–բանջարեղեն մթերողների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ արվեցին
Պտուղ–բանջարեղեն մթերողների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ արվեցին
Sputnik Արմենիա
2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T12:17+0400
2022-06-09T12:17+0400
2022-06-09T13:07+0400
հայաստան
հհ կառավարություն
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2076/12/20761232_0:0:1600:901_1920x0_80_0_0_5daed90833303357369b36aad788dc1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։Նրա խոսքով` այս տարի պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն` հունիսի 7-ի դրությամբ մթերումների կանխատեսվող ծավալները հասնում են 149 հազար 300 տոննայի` անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։«Բալը թանկ է, հարկավոր չէ...»․ ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճելՆախարարն ընդգծեց, որ 2021 թվականին նոր գործիք էր մտցվել, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան մթերել այնքան, որքան իրենց պետք է, ոչ թե այնքան, որքան գրավի չափն է։ Անցյալ տարի խաղող և պտուղ–բանջարեղեն մթերող 9 կազմակերպության տրամադրվել է 5.4 մլրդ բյուջետային երաշխիք։Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկըԼրագրողների հետ ճեպազրույցում էլ Քերոբյանը գյուղացիներին և մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր, որպեսզի ապագա գործարքի վերաբերյալ վստահություն լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2076/12/20761232_176:0:1600:1068_1920x0_80_0_0_fc63484aa516e9dd6b8f29d300e257f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, վարկ
հայաստան, հհ կառավարություն, վարկ
Պտուղ–բանջարեղեն մթերողների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ արվեցին
12:17 09.06.2022 (Թարմացված է: 13:07 09.06.2022) 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
«Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այս տարի պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն` հունիսի 7-ի դրությամբ մթերումների կանխատեսվող ծավալները հասնում են 149 հազար 300 տոննայի` անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։
Նախարարն ընդգծեց, որ 2021 թվականին նոր գործիք էր մտցվել, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան մթերել այնքան, որքան իրենց պետք է, ոչ թե այնքան, որքան գրավի չափն է։ Անցյալ տարի խաղող և պտուղ–բանջարեղեն մթերող 9 կազմակերպության տրամադրվել է 5.4 մլրդ բյուջետային երաշխիք։
Լրագրողների հետ ճեպազրույցում էլ Քերոբյանը գյուղացիներին և մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր, որպեսզի ապագա գործարքի վերաբերյալ վստահություն լինի։