https://arm.sputniknews.ru/20220609/geghasahvord-tina-karapetjann-avartum-e-karieran-43138346.html
Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան
Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան
Sputnik Արմենիա
Հայ մարզուհին շնորհակալություն է հայտնել ընկերներին, ամուսնուն, գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T19:01+0400
2022-06-09T19:01+0400
2022-06-09T19:17+0400
թինա կարապետյան
գեղասահք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/06/38379068_2:0:1600:899_1920x0_80_0_0_920ea5fbc7a5d1fb466b35b796d4ca5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Գեղասահորդ, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:«20 տարի կյանքս սպորտին նվիրելուց հետո ուրախ եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս: Միշտ այնքան գեղեցիկ ու ազատ եմ զգացել սահելիս, կարծես սառույցն է այն տեղը, որին ես պատկանում եմ: Այն իմ տունն է եղել, որտեղ ես անցկացրել եմ իմ բոլոր առավոտները:Ինձ համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում ու վաստակել ինձ օլիմպիական կոչելու իրավունքը: Այս սպորտն իմ կյանքը փոխել է դեպի լավը, ու ես հավերժ երախտապարտ եմ: Ես ամբողջովին նվիրվել եմ հաջողության հասնելու համար: Այնքան հպարտ եմ ինձնով, որ կարողացել եմ արյան, քրտինքի ու արցունքների գնով հասնել իմ բոլոր նպատակներին ու իրականացնել երազանքս»,- մասնավորապես գրել է Թինա Կարապետյանն իր ինստագրամյան էջում:Հայ մարզուհին նաև շնորհակալություն է հայտնել ընկերներին, ամուսնուն, գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին։ Հիշեցնենք՝ Պեկինում անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/06/38379068_337:0:1536:899_1920x0_80_0_0_c85cc88267b29befc59b39134a05c855.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թինա կարապետյան, գեղասահք
թինա կարապետյան, գեղասահք
Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան
19:01 09.06.2022 (Թարմացված է: 19:17 09.06.2022) Հայ մարզուհին շնորհակալություն է հայտնել ընկերներին, ամուսնուն, գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Գեղասահորդ, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«20 տարի կյանքս սպորտին նվիրելուց հետո ուրախ եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս: Միշտ այնքան գեղեցիկ ու ազատ եմ զգացել սահելիս, կարծես սառույցն է այն տեղը, որին ես պատկանում եմ: Այն իմ տունն է եղել, որտեղ ես անցկացրել եմ իմ բոլոր առավոտները:
Ինձ համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում ու վաստակել ինձ օլիմպիական կոչելու իրավունքը: Այս սպորտն իմ կյանքը փոխել է դեպի լավը, ու ես հավերժ երախտապարտ եմ: Ես ամբողջովին նվիրվել եմ հաջողության հասնելու համար: Այնքան հպարտ եմ ինձնով, որ կարողացել եմ արյան, քրտինքի ու արցունքների գնով հասնել իմ բոլոր նպատակներին ու իրականացնել երազանքս»,- մասնավորապես գրել է Թինա Կարապետյանն իր ինստագրամյան էջում:
Հայ մարզուհին նաև շնորհակալություն է հայտնել ընկերներին, ամուսնուն, գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին։
Հիշեցնենք՝ Պեկինում անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։