00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չենք արգելելու Լավրովի մուտքը». Սաղաթելյանն ասաց` ինչու են գնացել ԱԳՆ

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ուզում են իրենց ձայնը լսելի դարձնել Ռուսաստանի արտգործնախարարին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն այս պահին ԱԳՆ–ի առջև են։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է ՀՀ այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։
Հայտնել ենք, որ հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր` հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
«Այսօրվա մեր նպատակն ԱԳՆ շենքը շրջափակելը չի, մեր նպատակն ուղերձները հայտնելն է, որ Հայաստանում ճգնաժամ կա։ Մեր նպատակը չէ, որ արգելենք` հանդիպումը չկայանա, կամ էլ թույլ չտանք Լավրովին շենք մտնել։ Այնպես չէ, որ որևէ մեկից կաշկանդվածություն ունենք, պարզապես ուզում ենք, որ մեր ասածը տեղ հասնի»,–ասաց Սաղաթելյանը։
Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ ռուսերեն խոսեց` ասելով, որ ներկայիս իշխանությունները չեն ներկայացնում ՀՀ–ի և Արցախի ժողովրդի կամքը։
«ՌԴ–ն միշտ էլ Հայաստանի դաշնակիցն է եղել, սակայն այս իշխանությունն իր քայլերով վտանգի տակ է դրել հայ–ռուսական հարաբերությունները։ Երբ այս իշխանությունը հեռանա, այդ վտանգն էլ կանցնի»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ՀՀ ներկայիս իշխանությունն ինչ–որ փաստաթուղթ ստորագրի, այն իրավաբանորեն որևէ ուժ չպետք է ունենա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0