00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեն հասցրել վերացնել»․ ինչ է հայտնաբերվել «Ազովստալի» բունկերներում

© Sputnik / Константин МихальчевскийՄարիուպոլի «Ազովստալ» գործարանը
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ազովստալի» կայազորն ավելի քան երեք շաբաթ առաջ է զենքը վայր դրել, բայց ԴԺՀ-ի ու Ռուսաստանի զինվորականները մինչև հիմա մանրամասն ուսումնասիրում են գործարանի տարածքը:

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

12 հեկտար մակերեսով արդյունաբերական համալիրը հետազոտելը հեշտ բան չէ։ Անընդհատ վտանգավոր գտածոներ են հայտնաբերվում: ՌԻԱ Նովոստի նյութում ընթերցեք՝ ինչպես էր կազմակերպվել ուկրաինական պաշտպանության համակարգը։

Գրեթե ամբողջությամբ ավերվել է

Լրագրողների համար «Ազովստալի» մուտքը բաց է միայն արևելքից։ Մուտքի մոտ լուռ պահակի պես կանգնած է խորհրդային Տ-55 տանկը: Դեռ երեք շաբաթ առաջ այն հազիվ էր կանգուն մնում հրետակոծություններից վնասված պատվանդանի վրա։ Որպեսզի վերջնականապես չընկնի բետոնե բլոկից, ԴԺՀ զինծառայողները նորոգման-տարհանման մեքենայով տանկը տարել են պահակակետի մոտ: Հիմա մարտական մեքենայի ստվերում թաքնվում են հունիսյան կիզիչ արևից։
Բեկորներով ու բետոնե փշրանքներով լի ճանապարհը տանում է դեպի այն կամուրջը, որտեղ «Ազովստալի» կայազորը հանձնում էր անձնական զենքը, նստում էր ավտոբուսներ ու մեկնում գերության։ Այստեղից կոմբինատի միայն մի փոքր մասն է երևում։ Բայց այսպես էլ պարզ է՝ գործարանի հսկայական համալիրը վերածվել է ծռմռված երկաթի, այրված շինությունների, ոչնչացված քաղաքացիական ու ռազմական տեխնիկայի զանգվածի։
© Sputnik / Алексей Куденко«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
Территория разрушенного комбината Азовсталь в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
Կոմբինատը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Ավերածությունների պատկերը ստվերի մեջ է թողնում նույնիսկ 1943-ի սեպտեմբերի՝ ձեռնարկության լուսանկարները, երբ նահանջող գերմանացիները պայթեցրել էին բոլոր հիմնական արտադրական օբյեկտները: Տեսականորեն ամեն ինչ կարելի է վերակառուցել։ Սակայն նախ պետք է շատ մեծ տարածք ականազերծել ու ավերակները մաքրել։

Ամրոց-գործարան

Ըստ էության, «Ազովստալը» քաղաք է քաղաքի մեջ։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցել են 41 արտադրամաս և 80 խոշոր շենք։ Միայն երկու տասնյակ ճաշարան կա։ Իսկ թե քանի բունկեր ու ստորգետնյա տեխնոլոգիական տարածքներ կան, չգիտեն նույնիսկ աշխատանքի տեղացի վետերանները։
Պատահական չէ, որ «Ազով» գունդը և Ուկրաինայի ԶՈւ ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադը հենց «Ազովստալն» էին ընտրել պաշտպանության համար։ Մետաղից ու բետոնից պատրաստված լաբիրինթոսներում հազարավոր հնարավոր դիրքեր կան դիպուկահարների, նռնականետերի ու գնդացիրների համար։ Հաստ պատերն ապահով պաշտպանում են փամփուշտներից ու տանկային արկերից։ Ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիաները թույլ են տալիս ստորաբաժանումները մի տեղից մյուսը տեղափոխել։ Իսկ լայն դարպասով հեշտ է մարտական տեխնիկան անցկացնել՝ թաքնվելով օդային հարվածներից։
© Sputnik / Алексей КуденкоՆռնակներ՝ «Ազովստալի» շինություններից մեկի պատուհանի մոտ
Гранаты на окне одного из разрушенных зданий на территории комбината Азовсталь в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Նռնակներ՝ «Ազովստալի» շինություններից մեկի պատուհանի մոտ
«Պատկերացնու՞մ եք՝ ինչի կվերածվեր այդ ամրոցի ճակատային գրոհը, - հռետորական հարց է տալիս ԴԺՀ ՆԳՆ սպա Անդրեյը, որն ուղեկցում է լրագրողներին, - ազովցիները լավ գիտեին տեղանքը, մինչև հատուկ գործողության սկսվելը բազմիցս այստեղ էին եկել և ամեն ինչ ուսումնասիրել։ Անհայտ բեռներով մեքենաներ էին բերում։ Նրանց բունկերներում գտնում ենք կոմբինատի մանրամասն քարտեզները, որտեղ նշված են պաշտպանության սահմանները։ Մի խոսքով, նրանք պատրաստվում էին լուրջ պայքարի»։

Ծանր փաստարկներ

Ճակատային գրոհի փոխարեն «Ազովստալը» շրջապատել են, «Տուլպան» խոշոր տրամաչափի ականանետերն ու«Սոլնցեպյոկ» հրանետային համակարգեր բերել, ավիացիան օդ են բարձրացրել և սկսել են մեթոդաբար հողին հավասարեցնել մետաղագործական կոմբինատը։
Որոշ արտադրամասեր ամբողջությամբ ավերված են։ Ճանապարհի երկու կողմերում ձագարներ են՝ մոտ տասը մետր տրամագծով ու չորս մետր խորությամբ։ Բաց հարթակում՝ կենտրոնին մոտ, Ուկրաինայի զինված ուժերի ջարդված տեխնիկան է։
Ամբողջական թվացող շինությունների ներսում քաոս է։ Կոքսային խարամների վերամշակման արտադրամասում արտադրական սարքավորումները ջարդված են, հրդեհի հետքեր կան: Պատի վրա, ասես ծաղրելու համար, ցուցանակ է պահպանվել. «Պահպանի՛ր հակահրդեհային անվտանգության կանոնները»։ Ջերմաէլեկտրակայանի շենքում մի քանի պատեր բացակայում են, գեներատորային հատվածը ոչնչացվել է։

Ոչինչ չենք թողնի

ԴԺՀ սպան ասում է, որ կայազորը գործնականում առանց դուրս գալու նստած էր դեռ խորհրդային ժամանակների ստորգետնյա թաքստոցներում։ Դրանք տասնյակներ են։ Բունկերներից մեկի մուտքը կիսով չափ փակ է։ Զգուշորեն անցնում ենք ջարդված բետոնի կտորների վրայով ու իջնում ենք։ Վառվածի ուժեղ հոտ է գալիս: Լապտերի լույսի ներքո բանակի ցանցավոր մահճակալների հալված մնացորդներ են, այրված համազգեստ ու ինչ-որ քայքայված երկաթներ: Ուղեկցողն ասում է, որ Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները կապիտուլյացիայից առաջ այստեղ են բերել սարքին զենքի ու սպառազինության մեծ մասն ու այրել են։
© Sputnik / Алексей Куденко«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
Территория разрушенного комбината Азовсталь в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
«Ո՛չ իրենց, ո՛չ մարդկանց,- կատակում է նա,- հանձնվելուց առաջ գրեթե ամեն ինչ ոչնչացրել են։ Զենքը անպիտան էին դարձնում։ Մենք քիչ բան ենք կարողացել հանել։ Օրինակ՝ փրկվել է Մեծ Հայրենականի ժամանակների Դեգտյարովի իսկապես թանգարանային հազվագյուտ սկավառակային գնդացիրը։ Իսկ մեկ այլ բունկերից որպես ռազմավար լավ կիթառ եմ վերցրել»։
Հարևան թաքստոցը կա՛մ չեն հասցրել այրել, կա՛մ հարկ չեն համարել։ Հաստ զրահապատ դռները կարող են դիմակայել նույնիսկ ֆուգասի հզոր ու մոտ պայթյունին։ Դռների հետևում մի քանի ընդարձակ տարածքներ են։ Կանաչ ներկված պատերին քաղաքացիական պաշտպանության հրահանգներով ցուցափեղկեր են։ Հատակին թափված են բամբակե բաճկոններ, զինվորական վերարկուներ, տաբատներ։ Հիմնականում՝ բանակային, բայց կան նաև նոր «Metinvest» բաճկոններ։ Հույս ունենալով դուրս գալ շրջափակումից, Ուկրաինայի ԶՈւ զինյալները զանգվածաբար հանում էին համազգեստն ու «Ազովստալի» աշխատակիցների հագուստ հագնում։ Բայց քչերին է հաջողվել իրենց քաղաքացիների տեղ անցկացնել։
Լրագրողներին խորհուրդ են տալիս ոտք չդնել հագուստի վրա՝ գրպաններում մինչև հիմա կարող են պայթյունավտանգ «անակնկալներ» լինել: Զինամթերքի մի մասն իսկապես չեն հասցրել ոչնչացնել։ Շինություններից մեկում նռնակներով մի քանի արկղեր կան։ Իսկ հանպատրաստի զինանոցի կողքին Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» գիրքն է։

Բունկերում՝ ձկնկիթով

Դատելով այս բունկերից՝ այստեղ վատ չէին ապրում։ Գեներատոր, սանհանգույց, ցնցուղ։ Բայց սանտեխնիկական մշտապես շարքից դուրս էր գալիս, ուստի կարիքները հոգում էին պլաստիկ շշերի մեջ։ Իսկ դրանց պակաս չի եղել։ Պահեստներից մեկը լցված է գազավորված հանքային ջրի չբացված փաթեթներով։ Ամենահամեստ հաշվարկներով՝ դեռ մեկ ամիս էլ կբավականացներ։ Սննդի հետ կապված խնդիր էլ չկար՝ կորեկ, պահածոներ, չոր օրապահիկ։
© Sputnik / Константин МихальчевскийԱյրված ավտոմեքենա «Ազովստալի» տարածքում
Сгоревшая машина на территории металлургического комбината Азовсталь в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Այրված ավտոմեքենա «Ազովստալի» տարածքում
«Ես այն մարդկանց շարքում էի, որոնք զննում էին հանձնվողներին»,- մեկնաբանում է ուղեկցողը,- մեկի մոտ կարմիր ձկնկիթ գտա։ Անհասկանալի է՝ ինչպես այն չէր փչացել։ Մեկն էլ երկու ձեռքով բռնած պանրի հսկայական գլուխ էր տանում։ Երրորդի ուսապարկից թանկարժեք ֆրանսիական պաշտետի չորս փաթեթ ենք գտել։ Բայց իհարկե, բոլորի մոտ այդպես չէր։ Ինչ-որ տեղ քեֆ էին անում, իսկ ոմանք օրական 150 գրամ շիլա էին ստանում։ Ազովականները նրբախորտիկներն իրենց էին վերցրել ու ոք չի հետ չէին կիսվում։ Շատ ապաստարանների միջև կապ էլ չկար։ Դուրս էին գալիս միայն գիշերը և մի քանի հոգով»։
© Sputnik / Алексей Куденко«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
Военнослужащий батальона Восток Народной милиции ДНР наблюдает за выходом из тоннеля на территории комбината Азовсталь - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Ազովստալ» գործարանի ավերված տարածքը
Բայց միևնույն է՝ ընկնող ավիառումբերի ձայնը, առաստաղից թափվող ծեփը, մթությունն ու համալրման բացակայությունը հոգեբանորեն կոտրեցին կայազորը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մոտ երկուսուկես հազար մարտիկ է գերեվարվել։ «Ազովստալի» համար պայքարն ավարտվեց։ Սակայն զինվորականները ենթադրում են, որ 12 հեկտար տարածքում մինչ օրս կարող են փոքրաթիվ զինված խմբեր թաքնված լինել։
© Sputnik / Константин МихальчевскийԱկանազերծման աշխատանքներ «Ազովստալի» տարածքում
Военнослужащий Международного противоминного центра Вооруженных сил РФ выводит служебную собаку на работы по разминированию территории металлургического комбината Азовсталь и бывших позиций ВСУ в Маруиполе - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Ականազերծման աշխատանքներ «Ազովստալի» տարածքում
Լրահոս
0