https://arm.sputniknews.ru/20220609/alen-simvonjany-ekhkhv-glkhavvor-qartughari-het-khvosel-e-gerineri-anhapagh-veradardzi-masin-43122333.html
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ խոսել է գերիների անհապաղ վերադարձի մասին
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ խոսել է գերիների անհապաղ վերադարձի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T16:49+0400
2022-06-09T16:49+0400
2022-06-09T16:50+0400
ալեն սիմոնյան
հայաստան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ադրբեջան
սահման
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43121465_0:0:800:451_1920x0_80_0_0_98a65880e342ce7ccddd7122b129c35f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսի հետ հանդիպման ժամանակ փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձումն է: Տեղեկությունը հայտնում է ԱԺ կայքը` հավելելով, որ Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին հանդիպել է Ստրասբուրգում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27)։ Այն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմաններին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին:Սիմոնյանը ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունԼՂ-ում սովորական երեխաներ են ապրում, ուղղակի գիտեն` ինչ է պատերազմը. Գևորգյանը` ԵԽԽՎ-ում
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43121465_0:0:800:601_1920x0_80_0_0_3db0c3a561cc9462870d995174febc50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, սահման, լեռնային ղարաբաղ, արցախ
ալեն սիմոնյան, հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, սահման, լեռնային ղարաբաղ, արցախ
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ խոսել է գերիների անհապաղ վերադարձի մասին
16:49 09.06.2022 (Թարմացված է: 16:50 09.06.2022) ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսի հետ հանդիպման ժամանակ փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձումն է: Տեղեկությունը
հայտնում է ԱԺ կայքը` հավելելով, որ Սիմոնյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին հանդիպել է Ստրասբուրգում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։
«Ալեն Սիմոնյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27)։ Այն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմաններին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին:
Սիմոնյանը ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և ռազմատենչ քաղաքականություն