00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ սահմանագծման հարցում Փաշինյանն ակնկալում է Ռուսաստանի օգնությունը

© Sputnik / Asatur YesayantsՀայ–ադրբեջանական սահման. արխիվային լուսանկար
Հայ–ադրբեջանական սահման. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի երկրորդ և երրորդ հանդիպումները կանցկացվեն համապատասխանաբար Մոսկվայում և Բրյուսելում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Բաքվից ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ են, և դա հուշում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունը պետք է լինի բարձր, երկկողմ հարաբերությունների օրակարգը` լայն և բազմազան»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ուրախ է հանդիպել, քանի որ հնարավորություն կլինի քննարկելու հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային անվտանգություն, ԼՂ կարգավորում և այլն։
Փաշինյանը հիշեցրել է, որ Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը փոխվարչապետների մակարդակով և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել տարածաշրջանի և աշխարհի համար այդ կարևոր խնդրի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման ու խնդրի վերջնական լուծման։
Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի երկրորդ և երրորդ հանդիպումներն անցկացվելու են Մոսկվայում և Բրյուսելում։
«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը` գործընթացի բնականոն ու արդյունավետ զարգացման համար»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը բարձրաձայնել նաև ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցը` հավելելով, որ այդ հարցում Երևանը ևս հույս է կապում Ռուսաստանի աջակցության հետ։
Հիշեցնենք` հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր` հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև ՀՀ նախագահի հետ։
Հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
Միջանկյալ արդյունքներ են ձեռք բերվում. Լավրովը` Երևանի և Բաքվի հարաբերությունների մասին
Լրահոս
0