00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորները հրավիրված չեն. բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկա պահին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա իրականացրին։ Հյուրանոցում այս պահին դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում է անցկացվում, ներկա են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դատական իշխանության տարբեր օղակների ղեկավար կազմեր։
Շարժման անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ընդդիմադիր պատգամավորները հրավիրված չեն միջոցառմանը։
«Մենք գործընկերների հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել ու ներկայացնել դատական իշխանության հետ կապված իրական իրավիճակը, խոսել ՀՀ–ում քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց, ոստիկանական բռնությունների մասին և այլն։ Սահմանադրական դատարանի աշխատակիցները, որոնք կազմակերպել են այս միջոցառումները, երևի չեն լսում Արարատ Միրզոյանին, որ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոնն է, ու այդ պատճառով ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելված է»,– նշեց Մամիջանյանը։
«Դիմադրության» մեկ այլ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ տևական ժամանակ էլեկտրոնային մակագրման համակարգը չէր գործում, ու ձեռքով էր գործընթացն իրականացվում, խոսեց դատավորների մի հատվածի մասին, որոնց անունը լսելիս անգամ պարզ է դառնում, թե ինչ որոշում կկայացնեն այս կամ այն անձի կալանքի վերաբերյալ։
«Այսօր ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա մարդկանց են կալանավորում։ Ցավոք սրտի, դատարանների անկախության, ժողովրդավարության բաստիոնի վերաբերյալ իբր պատկեր ստանալը փուչիկ է»,– ասաց Վարդևանյանը։
Մամիջանյանն էլ հավելեց` միջոցառման փակ լինելու փաստը երկու ընդդիմադիր խմբակցությունն էլ պատրաստվում են քննարկել ու կներկայացնեն իրենց վերջնական եզրակացությունը Եվրոպայի խորհրդին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0