https://arm.sputniknews.ru/20220608/qaghaqagety-chi-bacarum-vor-banaki-karavarman-nvor-mvodely-qaghaqakan-entateqst-uni-43050260.html
Քաղաքագետը չի բացառում, որ բանակի կառավարման նոր մոդելը քաղաքական ենթատեքստ ունի
Քաղաքագետը չի բացառում, որ բանակի կառավարման նոր մոդելը քաղաքական ենթատեքստ ունի
Sputnik Արմենիա
Կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունները Արմեն Բաղդաարյանը ճիշտ չի համարում` պնդելով, որ Գլխավոր շտաբը պետք է զերծ մնա քաղաքական... 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T15:27+0400
2022-06-08T15:27+0400
2022-06-08T15:42+0400
սուրեն պապիկյան
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
հայաստան
բանակ
հհ զու գլխավոր շտաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789218_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4f1f55aefdbbde16d1138e7adf7e9ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարած կառուցվածքային փոփոխությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։Բաղդասարյանը հիշեցնում է, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես Թուրքիայում, ռազմական հեղաշրջումներ բավական հաճախ են տեղի ունենում, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նման որոշում է կայացրել նաև այդ իրողությունից ելնելով։Այդուհանդերձ, կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունները փորձագետը ճիշտ չի համարում` պնդելով, որ բանակի ռազամական ղեկավարությունը` Գլխավոր շտաբը, պետք է զերծ մնա քաղաքական վերահսկողությունից։Հիշեցնենք` հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։Բանակի կառավարման նոր մոդելով, ըստ նրա, նախատեսվում է, որ ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։Պապիկյանը հայտնել էր, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789218_177:0:1600:1067_1920x0_80_0_0_48b7d6264b21a06e33a49d0ee116e34a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), հայաստան, բանակ, հհ զու գլխավոր շտաբ
սուրեն պապիկյան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), հայաստան, բանակ, հհ զու գլխավոր շտաբ
Քաղաքագետը չի բացառում, որ բանակի կառավարման նոր մոդելը քաղաքական ենթատեքստ ունի
15:27 08.06.2022 (Թարմացված է: 15:42 08.06.2022) Կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունները Արմեն Բաղդաարյանը ճիշտ չի համարում` պնդելով, որ Գլխավոր շտաբը պետք է զերծ մնա քաղաքական վերահսկողությունից։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարած կառուցվածքային փոփոխությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Հնարավոր է, որ նաև այդ ենթատեքստը հաշվի առնելով է նման որոշում ընդունվել, որովհետև երբ այդ պաշտոններն առանձնացվում էին, ենթադրվում էր, որ պիտի բանակն ունենա քաղաքական վերահսկողություն և ռազմական ղեկավարում։ Հիմա դրանք մեկը մյուսի տակ դնելը, այսինքն` պաշտպանության նախարարի ուղիղ ենթակայությունը քաղաքական իշխանություններին, այո՛, կարող է այն նպատակն ունենալ, որ հետագայում ընդհանրապես բանակը մասնակցի նաև ներքաղաքական գործընթացներին, կամ, համենայն դեպս, ինքնուրույն որևէ քայլի չդիմի»,- ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանը հիշեցնում է, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես Թուրքիայում, ռազմական հեղաշրջումներ բավական հաճախ են տեղի ունենում, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նման որոշում է կայացրել նաև այդ իրողությունից ելնելով։
Այդուհանդերձ, կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունները փորձագետը ճիշտ չի համարում` պնդելով, որ բանակի ռազամական ղեկավարությունը` Գլխավոր շտաբը, պետք է զերծ մնա քաղաքական վերահսկողությունից։
«Կարծում եմ`սա ճիշտ որոշում չէ. տարանջատված տարբերակն ավելի ճիշտ էր»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։
Բանակի կառավարման նոր մոդելով, ըստ նրա, նախատեսվում է, որ ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Պապիկյանը հայտնել էր, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։