00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է նախ վերականգնել բանակցողների աշխատանքը. Լավրովը` Պուտին–Զելենսկի հանդիպման մասին

© Photo : official site of MFA of RA ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ իր հանդիպումից հետո մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում անցկացնելու հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Սկզբում անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի և Ուկրաինայի կողմից բանակցողների աշխատանքը, և այդ հարցում գնդակը Կիևի խաղադաշտում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում անցկացնելու հեռանկարը։
«Զելենսկին ուզում է հանդիպել զուտ հանդիպելու համար։ Նա արագ փոխում է իր որոշումները... Ելնում ենք նրանից, որ սկզբում անհրաժեշտ է, որպեսզի բանակցային թիմերը վերականգնեն աշխատանքը, այդ առումով գնդակը ուկրաինացիների խաղադաշտում է արդեն շուրջ երկու ամիս», – ասել է Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
Լավրովը հավելել է նաև, որ պայմանավորվածությունների նախագծի հերթական տարբերակը ռուսական կողմը Կիևին է փոխանցել ապրիլի կեսերին։
«Այդ օրվանից որևէ պատասխան արձագանք չի եղել», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Փետրվարի 24-ին, ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության մասին խնդրանքին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություններ անցկացնելու մասին։ Նա ընդգծեց, որ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել Ուկրաինայի տարածքները, այլ նպատակ ունի երկրում ապառազմականացում և ապազգայնացում իրականացնել։ Ի պատասխան ԱՄՆ–ն իր դաշնակիցների հետ ՌԴ–ի նկատմամբ մեծածավալ պատժամիջոցներ կիրառեցին և սկսեցին Կիևին զենք մատակարարել։
Փետրվարի 28-ից ռուս–ուկրաինական բանակցություններ են ընթանում, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մի քանի հանդիպում կայացել է Բելառուսում, այնուհետև կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց բանակցությունների հերթական փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիևը, մոռանալով Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները, գործընթացը փակուղի է մտցրել։
Ապրիլի 20-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան Կիևին հստակ ձևակերպումներով փաստաթղթերի նախագիծ է փոխանցել և այժմ պատասխանի է սպասում։
Սերգեյ Լավրովն այսօր Հայաստան կժամանի
Լրահոս
0