https://arm.sputniknews.ru/20220608/nikvol-pashinjany-mi-sharq-pashtvonjaneri-rusastan-e-gvortsughum-43060164.html
Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների Ռուսաստան է գործուղում
Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների Ռուսաստան է գործուղում
Sputnik Արմենիա
Գործուղումից վերադառնալուց հետո Վահան Քերոբյանը պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։ 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T17:12+0400
2022-06-08T17:12+0400
2022-06-08T17:15+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վահան քերոբյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39711576_0:0:1600:901_1920x0_80_0_0_867a6fe7899f21ce94d257ee8f2099c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է գործուղում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։Ըստ այդ որոշման` պաշտոնյաները առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով հունիսի 10-12-ը Վլադիկավկազում կլինեն։Էկոնոմիկայի նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։Հիշեցնենք` Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել էր, որ հունիսի 11-ին Լարսի անցակետում հանդիպելու է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ, որպեսզի միասին հասկանան, թե Վերին Լարսի թողունակությունն ավելի արագացնելու ինչ հնարավորություններ ունեն: Հանդիպմանը ներկա են լինելու նաև ռուսական մաքսային և ճանապարհային ծառայությունների ներկայացուցիչներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39711576_177:0:1600:1067_1920x0_80_0_0_132a7435047eb528be9a6776dc30b86b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան, ռուսաստան
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան, ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների Ռուսաստան է գործուղում
17:12 08.06.2022 (Թարմացված է: 17:15 08.06.2022) Գործուղումից վերադառնալուց հետո Վահան Քերոբյանը պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է գործուղում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության
e-gov.am հարթակում։
Ըստ այդ որոշման` պաշտոնյաները առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով հունիսի 10-12-ը Վլադիկավկազում կլինեն։
Էկոնոմիկայի նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ
հայտնել էր, որ հունիսի 11-ին Լարսի անցակետում հանդիպելու է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ, որպեսզի միասին հասկանան, թե Վերին Լարսի թողունակությունն ավելի արագացնելու ինչ հնարավորություններ ունեն: Հանդիպմանը ներկա են լինելու նաև ռուսական մաքսային և ճանապարհային ծառայությունների ներկայացուցիչներ։