https://arm.sputniknews.ru/20220608/mer-patgamavvornery-khandipen-amn-petqartugharutjan-nerkajacucchi-het-manukjan-43066196.html
Մեր պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ. Մանուկյան
Մեր պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ. Մանուկյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները պատրաստվում են Կարա Մաքդոնալդին ներկայացնել ինչպես Արցախի վերաբերյալ դիրքորոշումները, այնպես էլ ներհայաստանյան իրավիճակը։ 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T18:04+0400
2022-06-08T18:04+0400
2022-06-08T19:30+0400
հայաստան
ամն
ընդդիմություն
պատգամավոր
գեղամ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41676005_0:0:1600:901_1920x0_80_0_0_972cadcf103860ff0c3de6a92fb3a555.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, որը հունիսի 8-9-ը Հայաստան կայցելի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։ Նա խոստացավ հանդիպումից հետո մանրամասներ հայտնել։Նշենք, որ հանդիպումը նախատեսված է վաղը` հունիսի 9-ին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41676005_164:0:1575:1058_1920x0_80_0_0_0e910b60a834b5edc6aec4f1b1d9b6e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ընդդիմություն, պատգամավոր, գեղամ մանուկյան
հայաստան, ամն, ընդդիմություն, պատգամավոր, գեղամ մանուկյան
Մեր պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ. Մանուկյան
18:04 08.06.2022 (Թարմացված է: 19:30 08.06.2022) Ընդդիմադիրները պատրաստվում են Կարա Մաքդոնալդին ներկայացնել ինչպես Արցախի վերաբերյալ դիրքորոշումները, այնպես էլ ներհայաստանյան իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, որը հունիսի 8-9-ը
Հայաստան կայցելի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մեր խմբակցությունը Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Պատգամավորները նրան կներկայացնեն երկրում տիրող իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները։ Նրան կփոխանցվեն նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գործունեության գնահատականների, դիրքորոշումների հետ կապված բոլոր անհանգստությունները»,– ասաց Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։ Նա խոստացավ հանդիպումից հետո մանրամասներ հայտնել։
Նշենք, որ հանդիպումը նախատեսված է վաղը` հունիսի 9-ին։