https://arm.sputniknews.ru/20220608/kievy-em-in-kvoch-e-arel-anhapagh-yndunel-rd-i-dem-patzhamijvocneri-7-rd-patety-43074492.html
Կիևը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
Կիևը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
Sputnik Արմենիա
ԵՄ-ն փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեց փաթեթ է սահմանել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T20:36+0400
2022-06-08T20:36+0400
2022-06-08T20:38+0400
ուկրաինա
եվրամիություն
պատերազմ
պատժամիջոցներ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38941845_0:0:1600:901_1920x0_80_0_0_7d1296cf94f58c8bc2b5ace2d27e7dfc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵՄ-ին անհապաղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը ընդունել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համար, բայց արդեն յոթերորդ փաթեթն է պետք։ Եվ անհապաղ։ Առավել ևս, որ դեռ վեցերորդի ժամանակ ես շատ հավաստիացումներ եմ ստացել, որ յոթերորդ փաթեթը չի ուշանա։ Մենք հասկանում ենք, որ եվրոպական որոշ քաղաքական գործիչներ հիմա կսկսեն ասել, որ պետք է «սպասել», «մտածել», «ուսումնասիրել սահմանված պատժամիջոցների ազդեցությունը»։ Ուկրաինան կտրականապես մերժում է պատժամիջոցների հարցով «սպասելու» առաջարկները», - «Ֆեյսբուքում» (ՌԴ-ում արգելված ծայրահեղական սոցցանց) գրել է Կուլեբան։«Գլոբալ խնդիր է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ G7-ի և այլ առաջատար խաղացողների համար՝ սպանել ռուսական արտահանումը», - ավելացրել է Կուլեբան:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38941845_134:0:1554:1065_1920x0_80_0_0_4277172434f965beda2a03667a361dbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, եվրամիություն, պատերազմ, պատժամիջոցներ, ռուսաստան
ուկրաինա, եվրամիություն, պատերազմ, պատժամիջոցներ, ռուսաստան
Կիևը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
20:36 08.06.2022 (Թարմացված է: 20:38 08.06.2022) ԵՄ-ն փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեց փաթեթ է սահմանել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵՄ-ին անհապաղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը ընդունել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համար, բայց արդեն յոթերորդ փաթեթն է պետք։ Եվ անհապաղ։ Առավել ևս, որ դեռ վեցերորդի ժամանակ ես շատ հավաստիացումներ եմ ստացել, որ յոթերորդ փաթեթը չի ուշանա։ Մենք հասկանում ենք, որ եվրոպական որոշ քաղաքական գործիչներ հիմա կսկսեն ասել, որ պետք է «սպասել», «մտածել», «ուսումնասիրել սահմանված պատժամիջոցների ազդեցությունը»։ Ուկրաինան կտրականապես մերժում է պատժամիջոցների հարցով «սպասելու» առաջարկները», - «Ֆեյսբուքում» (ՌԴ-ում արգելված ծայրահեղական սոցցանց) գրել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ նա ԵՄ-ին ուղղված նամակ է ստորագրել 7-րդ փաթեթի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։ Դրանց թվում են նոր անձնական պատժամիջոցները, ոլորտային պատժամիջոցները էներգետիկայի, ֆինանսների և առևտրի ոլորտներում, ինչպես նաև «պատժամիջոցներից խուսափելու համար շրջանցելու բոլոր սողանցքները» փակելու ուղիները:
«Գլոբալ խնդիր է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ G7-ի և այլ առաջատար խաղացողների համար՝ սպանել ռուսական արտահանումը», - ավելացրել է Կուլեբան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։